f

Անկախ

2023-ին ԱԺ-ն ընդունեց «Պետական գաղտնիքի մասին» նոր օրենքը, որն ունի խնդրահարույց դրույթներ. Աշոտ Մելիքյան


2023-ի ընթացքում հայաստանյան լրագրողական հանրության և միջազգային կազմակերպությունների ուշադրության կենտրոնում են եղել մեդիայի գործունեությանը վերաբերող օրենսդրության խնդիրները։ Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ  Աշոտ Մելիքյանը՝ ներկայացնելով «Հայաստանում խոսքի ազատության վիճակի, լրագրողների և ԶԼՄ-ների իրավունքների խախտումների վերաբերյալ 2023 թ.» զեկույցը։

Նրա խոսքով, ՀՀ արդարադատության նախարարությունը տարեսկզբին քննարկման դրեց «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին մի նախագիծ, որն այդ ռեժիմի պայմաններում չարդարացված խիստ սահմանափակումներ էր ենթադրում համացանցի հասանելիության և ԶԼՄ-ների գործունեության համար։ Փորձագիտական հանրության քննադատություններից հետո այս նախաձեռնությունը սառեցվեց:

Նույն՝ խիստ քննադատական վերաբերմունքի արժանացավ նաև հունվարի 16-ին ԱԺ ներկայացված՝ «Էկոլոգիական տեղեկատվության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն ի վերջո հետ կանչվեց։

Ի տարբերություն այս դեպքերի, մարտի 1-ին Ազգային ժողովն ընդունեց ՀՀ կառավարության առաջարկած օրինագծերի ծավալուն մի փաթեթ, որի հիմքում «Պետական գաղտնիքի մասին» նոր օրենքն էր։ Ի թիվս շատ այլ վիճահարույց փոփոխությունների, փաթեթում ներառված էր նաև լրացում «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում։

Համաձայն դրա՝ պաշտոնական տվյալների տրամադրման հարցումները ենթակա են մերժման, եթե պարունակում են «սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն»։ Այս ձևակերպմամբ լայն հնարավորություններ են ստեղծվում կամայականությունների համար, քանի որ սրա տակ կարող է ընկնել պետական մարմիններում առկա ցանկացած փաստաթուղթ։

Տարեվերջին՝  նոյեմբերի 29-ից, Արդարադատության նախարարությունը պաշտոնական e-draft.am կայքում հրապարակեց ու քննարկման դրեց «Զանգվածային լրատվության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը մշակվել է լրագրողական կազմակերպությունների, մասնավորապես՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի, Երևանի մամուլի ակումբի, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի մասնակցությամբ։ Նախագիծը խրախուսում է որակյալ լրագրության զարգացումը՝ մասնագիտական էթիկայի նորմերի հիման վրա գործող ԶԼՄ-ների ինքնակարգավորման մեխանիզմների կիրառմամբ։

Տարվա ընթացքում միջազգային կազմակերպությունները՝  Freedom House, Human Rights Watch, «Լրագրողներ առանց սահմանների», ինչպես նաև՝ ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել են իրենց ամենամյա զեկույցները՝ անդրադառնալով նաև Հայաստանում խոսքի ազատությանն ու ԶԼՄ-ների գործունեությանը։

Ընդհանուր առմամբ, այս ոլորտում արձանագրվել է իրավիճակի բարելավում, սակայն մատնանշվել են նաև մի շարք խնդիրներ՝ կապված մեդիաոլորտը կարգավորող օրենսդրության և լրագրողների իրավունքների խախտումների անպատժելիության հետ։

Հայաստան Աշոտ Մելիքյան

․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
«Հեռացնե՛լ Նիկոլին», Հիմնական խրամատը Հայաստանի հրապարակն է». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց
Ոստիկանները Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց
Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է զոհերի և վիրավորների ինքնությունը
Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց և միանալ բնակիչներին
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Ավելին
Ավելին