f

Անկախ

Վանդալիզմ` Կարմիր բերդի տարածքում. կոտրել են որմնաքարեր, հայտնաբերել ոսկորների բեկորներ (ֆոտո)


ՀՀ Կոտայքի մարզի Զովունի համայնքում հաշվառված ամրոց Կարմիր բերդ  (Ք․ ա 2 հազ․-միջնադար, պետ․ ցուցիչ՝ 6․29․1) պետական սեփականություն  համարվող հանրապետական նշանակության հուշարձանի պահպանական գոտու տարածքում իրավախախտման  դեպք է արձանագրվել։

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ից հայտնում են, որ անհայտ անձը կամ անձիք կատարել են հողաքանդման աշխատանքներ՝  փորվել են փոսեր, կոտրվել որմնաքարեր, հայտնաբերվել են ոսկորների բեկորներ։

Դեպքի մասին Պատմական միջավայրի պահպանության Կոտայքի մարզային ծառայությանը  տեղեկացրել են պատմական հուշարձանի տարածք այցելած արշավականները։

ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը դեպքի առթիվ դիմել է ՀՀ ՆԳՆ ոստիկություն՝ իրավախախտներին  հայտնաբերելու և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար։

Պատմական ակնարկ Կարմիր բերդի մասին

Հուշարձանախումբը բաղկացած է ամրոցից, դամբարանադաշտից, դոլմենից, ժայռապատկերներից, սեպագիր արձանագրությունից և հին քարե դարի երկու քարայր-կացարանից։  6․3 հա տարածքով ամրոցը կառուցված է  Հրազդան գետի աջակողմյան բարձր հրվանդանի վրա և եզերված է հրվանդանի պարագծով ձգվող պարսպաշղթայով։  Բրոնզեդարյան ամրոցի  մուտքը գտնվում է հյուսիս-արևմտյան մասում՝ Եղվարդաջուր  գետակի աջ ափին։ Մուտքի մոտ հսկա քարի վրա փորագրված է անընթեռնելի սեպագիր արձանագրություն։

Ամրոցի ներսում պահպանվել են բրոնզի և վաղ երկաթի դարի հելլենիստական և միջնադարյան բնակելի տների և կառույցների ավերակներ։

Ամրոցից հարավ-արևմուտք տարածվում է միջին և ուշ բրոնզի ու վաղ երկաթի դարերի դամբարանադաշտը, որի վրա այժմ գտնվում է Զովունի գյուղը։

ce41ea16-724f-47ed-a2d3-161afd81777c.jpg (107 KB)

Հայաստան Կարմիր բերդ

Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
Խփելով, քարշ տալով տեղափոխել են մեքենա. Կիրանցի բնակիչ
Կառավարությունը սահմանեց էկոպարեկային ծառայողի ծառայողական զենքը պահելու և կրելու կարգը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից
ՄԻՊ Անահիտ Մանասյանը չմեկնաբանեց Կիրանցում տեղի ունեցողը
ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր
«Գլորիա» կարի ֆաբրիկայից 39-ամյա կինը «աջ ձեռքի 1-ին մատի ջնջխված վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է
Բետոն արտադրող «Նազարյան քուլինգ սիսթեմս» ընկերությունն ազատվեց մաքսատուրքից
Ոստիկանները թույլ չեն տվել պատգամավորին մտնել Կիրանց.առավոտից գյուղ մտնելու համար անձը հաստատող փաստաթուղթ են պահանջում
Կիրանցիներին ծեծելով, ջարդելով տարել են բաժանմունքներ. Իշխանությունը ոչ մի բանի առջև կանգ չի առնում․ Մինասյան
Կոչ ենք անում բոլոր վայրերում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Կառավարության նիստի օրակարգում 39 հարց է, որից 36-ը չի զեկուցվում. (ուղիղ)
Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի. Բագրատ Սրբազան
Կիրանցի մոտ դանակի գործադրմամբ խուլիգանության վերաբերյալ վարույթով 39-ամյա երեւանցուն մեղադրանք է ներկայացվել. ՔԿ
Պատգամավորները հավանություն են տվել գործող օրենքներին առնչվող մի շարք օրենսդրական նախաձեռնությունների
Ոստիկանության Իջեւանի բաժանմունք բոլոր բերման ենթարկվածներն ազատ արձակվեցին
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին
Գետափ-Մարտունի ճանապարհին սելավատարի խցանման հետևանքով ջրաբերուկները լցվել են ճանապարհի երթևեկելի հատված
Երևանի բուսաբանական այգում կառուցվում է զոհված հերոսների հիշատակին նվիրված պուրակ
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Օրակարգում են ՀՌՀ-ի, ԿԸՀ-ի, ՄԻՊ-ի, Դատախազության հաղորդումները․ ուղիղ
Դատավորը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
Ավելին
Ավելին