f

Անկախ

Սերն առանց ծածկագրի և տողատակերի


Գրախոսականի փոխարեն

 

Չեմ հիշում, երբ և ումից էի տեղեկացել, որ 1921 և 1922 թ Հայաստանի հանրապետությու այցերի ընթացքում իրենց որդիական պարտքը խոնարաբար կատարել են սփյուռքահայ մեր բարեկամներ, տեր և տիկին Վահագն և Անի Քիւփելեանները գրականության և արվեստւի թանգարանին հանձնելով Վահագնի մոր՝ Սիրան Սեզայի (Սիրան Զարիֆեան) ամբողջական գրական ժառանգությունը:

Եվ ահա սեղանիս վերջինիս նամականիի առաջին հատորն է երևելի գրող, խմբագիր, հասարակական գործիչ Վահէ - Վահեանի և ճանաչված, գրող մտավորական Անդրանիկ Ծառուկյանի հետ նրա նամակագրության ընդգրկումով:

Դեռ մանկության տարիներից լսել էի, որ ուրիշի անձնական նամակները չի կարելի կարդալ: Բայց հավատացնում եմ ձեզ, որ սա այդ դեպքը չէ: Այդ նամակների մասին հենց մեկնարկային խոսքում ընթերցողի առջև ուշագրավ բացահայտումներ է անում հանճարեղ հայորդի Գևորգ Եազըճեանը, ով ծանոթագրել, թարգմանել ու հրատարակության է պատրաստել նամականին, որը ունենալու է շարունակություն ու լույս աշխարհ են գալու երեք հատորներ ևս: Նրա հավաստմամբ Սեզայի սկզբունքայնությունը կրքոտ էր, նրա օգտագործաց կետադրությունը ազատ, հաճախ խոցելի: Նամակները գրվել են երեք լեզուններով՝ հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, ինչն էլ վկայում է նրա և շրջապատի լայն ճանաչողական իմացության մասին: Նամակներից ծորող սերը ծրարներ է մտել առանց տողատակերի և ծածկագրերի, փոխադարձաբար ստորագրվելով է՝ համբույներով, կարոտալի համբույներով...: Համանման հնչեղություն, պարզություն ու ազատություն ունեն տիկին Սեզայի գրած և ստացած նամակները: Այդ անմիջականության մեջ մեզ են հառնում ցեղասպանություն ապրած, տագնապած մտավորականի հոգեցունծ կերպարներ նրանց տառապանքն ու ապրումները, կապված հատկապես ծննդավայչրի և մերձավորների կորստի հետ: Այդ առթիվ հայերին հասցեագրված նամակները ավելի խոեսուն են և ուսանելի, թեև մենք վաղուց արդեն մոռացել ենք պատմությունից դասեր առնելու անհրաժեշտության մասին: Երբ ուսումնասիրելով հասա հավելվածին և ընթերցում էի Վահէ - Վաեանի և Անդրանիկ Ծառուկյանի գրված մահախոսականները ՍԵզայի մահվան կապակցությամբ, ինձ թվում էր նրանց գրպանից դուրս են գալիս ծրարներ, որոնք օդում բացվում են ու նամակները ժապավենի նման սահում են նրանց աչքերի առջևով ու հասնում ներկաներին: Դա հիսուն տարի առաջ է եղել: Գրում էի այս տեղերը և միանգամից հիշեցի, որ նույն տարում, տասնյոթ տարեկան հասակում կորցրել եմ լուսահոգի մայրիկիս ու մայր բառը ինձ համար դարձել է համարժեք կարոտ և սպասում բառերին, որոնք էլ շատ-շատ են տիկին ՍԵզայի նամակներում, հաժախ դրանք հասնում են պոեզյայի նրբերանգության ու հնչեղության: Նամակները զուրկ են բամբասանքից, հանրային բնույթի քնարկումից, բայց շատ խոսուն են ու պատշաճ են ներկայացնում սփյուռքահայ մտավորականության այն տարիների միջավայրը:

Ընդօրինակման առժանի են Սեզայի ձեռքով գրված ինքնակեսագրական վեպի ուրվագիծը և մոր ու իրեն ընտանեկան տոհմածառերը: Ավելորդ չեմ համարում նշել, որ գրքի պատմագիտական և ճանաչողական արժեքը յուրովի են ընդգծում 200 ավելի   էջեր զբաղեցնող ծանոթագրությունները և տեղանուների ծավալուն ցանկը: Կարծում եմ առժե ընթերցողը իմանա որ հրատարակման այս շնորհալի գործը իրագործել է ,Հայաստանե հրատարակչությունը (Տնօրեն, բ.գ.թ. Վահագն Սարգսյանը):

Հարգարժան ընթեցող ես սիրով սպասում եմ նամականիի շարունակությանը: Կարծում եմ զուր չի լինի այս ուշագրավ աշխատության ընթերցանության վրա ծախսվաց ձեր ժամանակը, իսկ տիտղոսաթերթը հուշում է, որ նամականին հասցեագրված է գրականագետներին, սփյուռք հայրենիք առընչություներով զբաղվողներին և ընթերցող լայն հանրությանը:

 

Վաղարշակ Ղորխմազյան

 

Վաղարշակ Ղորխմազյան Սիրան Սեզա

Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Ավելին
Ավելին