f

Անկախ

Հայաստանի «երիտասարդների» իշխանությունն անհույս հետ է ընկել աշխարհի զարգացման միտումներից. Վազգեն Մանուկյան


Վազգեն Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում հոդված է հրապարակել՝ անդրադառնալով

հայոց պատմության դասագրքի անվանումը փոխելու իշխանության նախաձեռնությանը։

Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Հայո՞ց պատմություն, թե՞ Հայաստանի պատմություն». Վազգեն Մանուկյան

Խորհրդային Միության փլուզումից հետո փլուզվեց մեր ամբողջ արդյունաբերությունը։ Շատերս կարծում էինք, որ չնայած սխալ քաղաքականությանը, որը բերեց արդյունաբերության կործանմանը, հետագայում հնարավոր կլիներ կառուցել նոր գործարաններ նոր տեխնոլոգիաներով, գնալ առաջ, նորից դառնալ ժամանակակից, զարգացած արդյունաբերական երկիր։

Անցան տարիներ, և մենք տեսանք, որ արդեն չկան այն մարդիկ, որոնք պիտի կառուցեին այդ գործարանները՝ գիտնականներ, ինժեներներ, արդյունաբերության կազմակերպիչներ, բարձր մակարդակի մասնագիտացված բանվորներ:

Անդրադառնանք կրթական համակարգին, հայոց պատմությանը:

Մեր ողջ ժողովրդի համախմբված ջանքերով, հազարավոր զոհերի գնով ունեցաք փայլուն հաղթանակներ՝ ազատագրելով բուն հայկական, բնիկ հայերով բնակեցված Արցախը:

Այժմ կրեցինք անարդար պարտություն, և այս իշխանությունների պատճառով մեր երկիրն ու ժողովուրդը շարունակում են մնալ խեղճացած վիճակում:

Շատերս մտածում ենք, որ մեր կորցրածը կարելի է վերականգնել: Այո, կարելի է, բայց այն դեպքում, եթե մեր ժողովրդի մեջ լինեն մարդիկ, որոնք հպարտանում են մեր ժողովրդի պատմությամբ, լի են վճռականությամբ պահպանելու մեր ինքնությունը, անվտանգությունը, ապահովելու մեր ազգային զարգացումը:

Այդպիսի մարդիկ դեռևս կան, բայց կրթական համակարգի այն «բարեփոխումները», որոնք իրականացնում են այս իշխանությունները, ուղղված են նրան, որպեսզի նման մարդիկ չլինեն, և նոր սերունդը զուրկ լինի ազգային հպարտությունից ու ազգային նպատակներից:

Կանցնի որոշ ժամանակ, և այդպիսի մարդիկ կարող են այլևս չլինել։

Կան բազմաթիվ ապացույցներ, թե կրթական համակարգն ինչ դեր է խաղում պետության կառուցման գործում, կրթությունը և սեփական երկրի ու ժողովրդի պատմությունն իմանալը, դրանով հպարտանալն ինչպես է մարդկանց մղում սեփական երկիրը կառուցելու և զարգացնելու:

Ինչո՞ւ է կարևոր «հայոց պատմություն» և ոչ թե «Հայաստանի պատմություն» ձևակերպումը։

Նախևառաջ հայկական պետության պատմությունը հայ ժողովրդի պատմության մի փոքր մասն է:

Ֆրանսիացիների համար իրենց պետության և ժողովրդի պատմությունները գրեթե համընկնում են, բայց մենք հարյուրավոր տարիներ պետություն չենք ունեցել, սակայն ունեցել ենք ժողովուրդ, որը պետության բացակայության պայմաններում, հատկապես վերջին հարյուրամյակներում, կարևոր դեր է կատարել համաշխարհային քաղաքակրթության զարգացման մեջ:

Մենք ունենք փայլուն էջեր աշխարհով մեկ սփռված հայության գործունեության վերաբերյալ համաշխարհային գիտության, մշակույթի, տեխնոլոգիաների, գործարարության, կրոնի, ռազմահեղափոխության պատմության մեջ: Այդ դրվագների ուսուցումը մեր նոր սերնդին փոխանցում է ինքնավստահության, հպարտության, օրինակ վերցնելու մի լիցք, առանց որի անհնար է ստեղծագործական որևէ հնարավորություն պետության զարգացման գործում:

Այն ճանապարհը, որով մեզ ուզում են տանել այս իշխանությունները, ի վերջո բերելու է նրան, որ Հայաստանի պետության անվան տակ լինի մի տարածք (եթե, իհարկե, լինի), որտեղ անգամ հայեր չեն ապրում։

Այն խնդիրն ու գաղափարները, որ ներկա իշխանությունը որդեգրել է, 1990-ական թվականների և 21-րդ դարասկզբի թրենդն է (գերլիբերալիզմ), որն աշխարհում արդեն հնացած է։

Այսօր աշխարհում, այդ թվում Եվրոպայում և հատկապես մեր տարածաշրջանում, արագորեն տարածվում է նոր թրենդ, որի մեջ մեծ նշանակություն ունեն ազգային ինքնագիտակցությունը, պետությունների ռազմական ուժը, մրցակցությունը:

Հայաստանի այսպես կոչված «երիտասարդների» իշխանությունն անհույս հետ է ընկել ժամանակակից աշխարհի զարգացման միտումներից։ Այդ «երիտասարդներն» արևմտյան քաղաքակրթության 90-ականների պրովինցիալներ են:

Եվ որքան էլ այս իշխանության որդեգրած ճանապարհը վնասներ հասցնի մեր ժողովրդին, միևնույն է, այն դատապարտված է ձախողման, քանի որ այդ ճանապարհը դեմ է թե՛ հազարամյակներով ձևավորված մեր ազգային ձգտմանը և թե՛ համաշխարհային զարգացման այսօրվա թրենդներին:

 

Վազգեն Մանուկյան Հայոց պատմություն դասագրքեր կրթական համակարգ կրթություն Հայաստան խմբագրի ընտրանի

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին