f

Անկախ

Բենիկ Խլղաթյան. «Սա իմ առաջին ոսկե մեդալն էր և շատ սպասված հաղթանակ»


Մարզական տարին  ակտիվ մրցելույթներով է սկսել Հայաստանի հրաձգության հավաքականը: Սլովենիայի Ռուսե քաղաքում կայացած հրաձգության միջազգային  բարձրագույն կարգի մրցաշարում  հայ մարզիկները հաջող ելույթներ ունեցան՝ նվաճելով երկու ոսկե, մեկական արծաթե և բրոնզե մեդալ: 
10մ օդամղիչ ատրճանակ միքս մրցաձևում հաղթող ճանաչվեց Բենիկ Խլղաթյան -Էլմիրա Կարապետյան թիմային զույգը։ Հայաստանի ներկայացուցիչները եզրափակչում 17-15 հաշվով հաղթեցին Չեխիայի թիմին։ Բրոնզե մեդալն այս մրցաձևում նվաճեց Գևորգ Մելքոնյան- Նարե Գաբրիելյան թիմային զույգը:
Անկախի հետ զրույցում Բենիկ Խլղաթյանը կիսվում է տպավորություններով, խոսում նախապատրաստական ընթացքի  և այժմ Եգիպտոսում մեկ այլ միջազգային մրցաշարի մասնակցելու մասին:  


-Շատ լավ նախապատրաստական շրջան ենք անցել՝ առաջնորդվելով մարզիչների կազմած պլանով: Մարզումներին շեշտը դրել էինք ֆիզիկական  և տեխնիկական պատրաստվածության վրա:
Տարվա առաջին մրցաշարն էր, պետք է ամեն ինչ անեի տարին հաղթանակած սկսելու և հետագայում վստահ ելույթներ ունենալու համար: Ուստի Սլովենիա մեկնել էի մարտական տրամադրվածությամբ:


-Ձեր ելույթների մասին ի՞նչ կասեք: Դուք և Էլմիրա Կարապետյանը նվաճեցիք սպասված ոսկե մեդալը:
-Ամեն բան ընթացավ պլանավորածին համաձայն: Մրցակիցները ուժեղ և փորձառու մարզիկներ էին, լարված պայքար էր ընթանում մրցաշարը: Սա իմ առաջին ոսկե մեդալն էր միջազգային հարթակում և շատ սպասված հաղթանակ, որի համար շնորհակալ եմ Աստծուն: Էլմիրայի հետ մրցումների ենք մասնակցում արդեն մեկ տարի, սովորել ենք ճիշտ աշխատել, մեկս մյուսին ոգևորել և, ինչը կարևոր է, չխանգարել:
Այժմ Կահիրեում կրկին մասնակցում ենք միջազգային մրցաշարի, հուսամ կրկին հաջող ելույթներ կունենամ: 

Հայաստան Սպորտ հրաձգություն Բենիկ Խլղթայան ոսկե մեդալ միջազգային մրցաշար Էլմիրա Կարապետյան հարցազրույց խմբագրի ընտրանի

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին