Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ պատրաստ է շուտով Լեհաստանի Սեյմ (խորհրդարանի ստորին պալատ) օրինագիծ ներկայացնել մինչև 12-րդ շաբաթը աբորտներն օրինականացնելու մասին։ Այս մասին հայտնում է Gazeta Prawna-ն։
Տուսկի խոսքով՝ աբորտը այն խնդիրներից է, որի շուրջ իր ղեկավարած կոալիցիայում «տարբեր տեսակետներ» կան։ Նա առաջարկեց այս հարցով ներքին կոալիցիոն խորհրդակցություններ անցկացնել կանանց կազմակերպությունների հետ։
Լեհաստանում աբորտն արգելված է 1993 թվականից, բացառությամբ բժշկական պատճառներով կամ բռնաբարությունից հետո հղիության։