Հունաստանի կառավարությունը նույնասեռ զույգերի ամուսնության մասին օրինագիծ կներկայացնի խորհրդարան։ Այս մասին նախարարների կաբինետի նիստում հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ ERT-news-ին հղումով։
Հունաստանի վարչապետի խոսքով՝ քաղաքացիական ամուսնության մեջ հավասարության մասին օրինագիծը կարեւոր քայլ է, որն ուղղված է բոլոր քաղաքացիների համար հավասարության հասնելուն։ Այն առաջին հերթին ուղղված է երեխաների պաշտպանությանը, ովքեր արդեն ապրում են նույնասեռ ծնողների հետ: Այս երեխաները պետք է ունենան նույն իրավունքները, ինչ բոլոր մյուս երեխաները:
Միևնույն ժամանակ, Միցոտակիսը հավելել է, որ ընդունում և հարգում է եկեղեցու դիրքորոշումը, որը դեմ է եղել նույնասեռ ամուսնություններին։