f

Անկախ

«Փաստ». Ամերիկյան 13-րդ լաբորատորիան բացվելու է Գյումրում


«Փաստ» թերթը գրում է.

«Հայաստանում ամերիկյան բիոլաբորատորիաների հարցը միշտ եղել է մասնագիտական շրջանակների ուշադրության կենտրոնում: Ի մասնավորի, տարբեր փորձագետներ անհանգստություն են հայտնում դրանց հավանական վտանգների մասին: Չնայած համապատասխան կառույցների ներկայացուցիչները նշում են, թե խոսքը նախկին սանէպիդկայանների լաբորատորիաների մասին է, որոնք վերազինվել են Վաշինգտոնի ֆինանսավորմամբ, իսկ Նիկոլ Փաշինյանը նշում էր, թե՝ ճիշտ է, դրանք ստեղծվել են Միացյալ Նահանգների աջակցությամբ, բայց դրանք Հայաստանի Հանրապետության սեփականությունն են, այդուամենայնիվ, մտահոգությունները դրանից չեն նվազում: Եվ ահա, տեղեկություններ են շրջանառվում, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը անցած շաբաթ Պենտագոնի հետ ստորագրել է համաձայնագիր Հայաստանում 13-րդ լաբորատորիան բացելու վերաբերյալ:

Ավելին, ըստ տարբեր աղբյուրների, դա տեղակայվելու է Գյումրիում՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի անմիջական հարևանությամբ: Ի դեպ, պետք է նշել, որ Հայաստանում գործող լաբորատորիաներից ևս մեկն է գտնվում Գյումրիում, ընդ որում՝ դպրոցի մոտ: Հաշվի առնելով, որ բիոլաբորատորիաները, ինչ անուն էլ դրանց տրվի, աշխատում են ախտածին գործոնի հետ, այսինքն, կենսաբանական գործոնով լաբորատորիա են, մասնագետները անհանգստություն են հայտնում վտանգավոր հիվանդությունների և տարբեր ախտածինների ստեղծման, փոփոխման կամ տարածման առումով: Ի դեպ, այս ֆոնին, շատ փորձագետներ ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ 2023 թ. դրությամբ Հայաստանում կարմրուկի ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 545 է: 2024-ին հաստատվել է կարմրուկով վարակման 32 դեպք: 16 մարդ հոսպիտալացված է:

Ավելին, առողջապահության ոլորտի մասնագետները անհանգստություն են հայտնում, որ այս ցուցանիշներին զուգահեռ՝ նույնիսկ սեզոնային «գրիպը» կամ աղեստամոքսային տրակտի հիվանդությունները մարդիկ սկսել են ավելի ծանր «տանել»: Թե որքանով են դրանք կապված նշյալ լաբորատորիաների հետ, դժվար է ասել, սակայն մասնագետները չեն բացառում բնակավայրերում տարբեր փորձերի իրականացման գործոնի ազդեցությունը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

ԱՄՆ լաբորատորիա Գյումրի Հայաստան

«Ժողովուրդ». Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը
Նիկոլեանը մանաւանդ փափաքում է որ որեւէ ճանապարհորդող կամ սահման անցնող մեր Սուրբ Եկեղեցու հոգեւորական իրեն այցելի
«Իրավունք». Նիկոլը փորձում է «կոնտրոլից» դուրս չթողնել յուրայիններին
Տեսանյութում պատկերված անձը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է. ՀՀ ՊՆ պարզաբանումը
«Իրավունք». Գործադիրից արցախցիներից պահանջել են միտինգներին չխառնվել
«Փաստ». Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ
Մայիսի 7-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները բարձրացել են
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203. «Ժողովուրդ»
Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ. «Ժողովուրդ»
Աշխատանքի բաժանում է արվել․ «Հրապարակ»
«Հրապարակ». Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով
Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ»
Սեւան-Երեւան մայրուղին այսօր
«Հրապարակ». Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու
«Փաստ». Աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքում
Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»
Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ»
«Ժողովուրդ». Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը
«Ժողովուրդ». Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել
«Փաստ». Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում
Ամբողջ աշխարհին ակնհայտ է, որ մենք բոլորս Նիկոլ կամ քպ չենք. Քրիստինե Վարդանյան
Իշխանական էժանագին քարոզիչնե՛ր, ավելի լավ է սկսեք փրկօղակներ փնտրել. Արտակ Զաքարյան
Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում է
ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը տակտիկական խաղ է վարում․ նա շատ լավ գիտի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում սոցիալական ցնցnւմներն անխուսափելի են․ Աշոտյան
Ավելին
Ավելին