f

Անկախ

Էլմիրա Կարապետյան. «Այս ձեռքբերումը կօգնի, որ ավելի լավ ելույթներ ունենանք»


Մարզական տարին  ակտիվ մրցելույթներով է սկսել Հայաստանի հրաձգության հավաքականը: Սլովենիայի Ռուսե քաղաքում կայացած հրաձգության միջազգային  բարձրագույն կարգի մրցաշարում  հայ մարզիկները հաջող ելույթներ ունեցան՝ նվաճելով երկու ոսկե, մեկական արծաթե և բրոնզե մեդալ: 
Հավաքականի առաջատար մարզուհի Էլմիրա Կարապետյանը նախ 10մ օդամղիչ ատրճանակ  պայքարի եզրափակչում`239,6 միավոր արդյունքով դարձավ առաջնության արծաթե մեդալակիր։
Իսկ ահա 10մ օդամղիչ ատրճանակ միքս մրցաձևում էլմիրա Կարապետյան-Բենիկ Խլղաթյան թիմային զույգը եզրափակչում 17-15 հաշվով հաղթեց Չեխիայի թիմին։ 
Անկախի հետ զրույցում հայ մարզուհին, որն այժմ հավաքականի հետ Կահիրեում մասնակցում է մեկ այլ մրցաշարի, կիսվում է տպավորություններով:


-Հատուկ նախապատրաստական շրջան չէի անցել մրցաշարից առաջ, քանի որ մրցումներին նախորդում էին ամանորյա տոները և, կարելի է ասել, Գերմանիայում կարողացա հանգստանալ. հունվարի 10-ին մեկնեցինք մրցավայր: Երկօրյա մարզում եմ անցկացրել Սլովենիա մեկնելուց առաջ:


-Ի՞նչ տրամադրվածությամբ մեկնեցիք Սլովենիա:
-Մեկնեցի նոստալգիկ տրամադրությամբ, քանի որ անցյալ տարի հենց այս մրցաշարում նվաճեցինք առաջին մեդալը միքս մրցաձևով: Անցյալ տարվա հաջողությունների մեկնարկը, մեդալների նվաճումը տրվեց հենց այս մրցաշարով:


-Ձեր ելույթների մասին ի՞նչ կասեք: 
-Իմ ելույթներից գոհ եմ, քանի որ  անցած տարի նույն մրցմանը ավելի ցածր մեդալներ ունեի. անհատականից  եզրափակիչ էի մտել առաջին տեղով, բայց չէր հաջողվել մեդալ նվաճել, նկատելի է աճ: Ե՛վ արծաթե և միքսի ոսկե մեդալների համար շատ ուրախ եմ: Անչափ շնորհակալ եմ ծնողներիս բալիկիս պահելու համար: Տղաս մեածացել է ու չեմ կարողանում հետս հաճախ մրցումների տանել, ինձ շատ են օգնում ծնողներիս, շնորհակալ եմ նաև ամուսնուս՝ մշտական աջակցության համար:


-Ի՞նչ տվեց Ձեզ այս ձեռքբերումը:
-Մեդալը մեծ վստահություն հաղորդեց, ինչը շատ պետք էր, քանի որ ես ու Բենիկ Խլղաթյանը երկրորդ հորիզոնականն էինք զբաղեցնում, փորձեցինք այնքան, մինչև  հաջողվեց ոսկե մեդալ նվաճել: Կարծում եմ՝ այս ձեռքբերումը կօգնի, որ ավելի լավ ելույթներ ունենանք:


Հայաստանի հավաքականը թիմային պայքարում լավագույնը ճանաչվեց:
-Մեր մարզաձևն անհատական է, հավաքականի մարզիկները բոլորը շատ լավն են և միասին մեկ ընտանիք կարծես լինենք, ինչը գալիս է ֆեդերացիայի նախագահից՝ Արթուր Հովհաննիսյանից. նա է կարողացել այդ մթնոլորտը ստեղծել, բոլորով շատ միասնական ենք , մեկս մյուսին ոգևորում ենք և ուրախանում միմյանց ձեռքբերումներով:

Հայաստան Սպորտ հրաձգություն ոսկե մեդալ հարցազրույց խմբագրի ընտրանի Էլմիրա Կարապետյան միջազգային մրցաշար

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին