f

Անկախ

Ի՞նչ է սպասվում արցախցի դատապարտյալներին և կալանավորներին․ նրանցից մի քանիսը մեղադրվում են պետական դավաճանության մեջ


Բռնի տեղահանումից հետո Արցախից ազատ են արձակվել և Հայաստան եկել տարբեր հանցագործությունների մեջ մեղադրվող տասը կալանավոր և մեկ դատապարտյալ։

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից ի պատասխան NEWS.am-ի հարցման փոխանցել են, որ 2022 թվականի դեկտեմբերից մինչ օրս Արցախից Հայաստան կալանավորված անձ և դատապարտյալ չեն տեղափոխվել։

2020 թվականի հոկտեմբերից մինչև 2022-ի դեկտեմբերը Արցախից Հայաստանի քրեակատարողական տարբեր հիմնարկներ են տեղափոխվել 17 դատապարտյալ և 64 կալանավորված անձ։

Այժմ քրեակատարողական հիմնարկներում պահվում են 3 կալանավորված և 17 դատապարտյալ։

Ստացվում է, որ սեպտեմբերին Արցախից Հայաստան եկած կալանավորները ազատության մեջ են, սա այն դեպքում, երբ նրանցից մի քանիսը մեղադրվում են պետական դավաճանության և լրտեսության մեջ։

Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այդ խնդիրը կարգավորվում է  ոչ միայն ներպետական օրենսդրությամբ, այլ նաև միջազգային իրավունքով, երբ երկկողմ համաձայնագրերի միջոցով համագործակցություն է հստակեցվում տարբեր պետությունների միջև․

«Եթե կա համաձայնագիր Հայաստանի և Արցախի միջև, ապա համագործակցելու միջոցով այս անձինք կարող էին փոխանցվել Հայաստան՝ պատիժն այստեղ կրելու նպատակով, բայց ինքնին փոխանցումը ենթադրում է գործընթաց, այստեղ փաթեթեներ են նախապատրաստվում, տրամադրվում, որոշակի հիմքեր են ստուգվում, որից հետո նոր ընդունվում է դատապարտյալը»։

Սիրանուշ Սահակյանն ասաց, որ իրեն հայտնի չէ Հայաստանի և Արցախի միջև քրեական իրավունքի ոլորտում համագործակցության փաստաթուղթ, այդ հիմքով ենթադրվում է, որ գործընթացի կազմակերպման իրավական հիմքերը բացակայում են․

«Գործ ունենք կազուսի հետ․ մի կողմից հասարակության անվտանգության հարցն է, մյուս կողմից՝ անձը չի կարող գտնվել անազատության մեջ առանց անհրաժեշտ և բավարար իրավական հիմքերի։ Այստեղ պետք է լինի միջպետական համագործակցության փաստաթղթեր, որոնք էլ հիմք կհանդիսանան, որ Հայաստանը ճանաչի այդ ակտերը, և դրանց հիման վրա անձանց պահի անազատության մեջ։ Եթե առանց այդ գործընթացների անձինք պահվեն անազատության մեջ, մենք գործ կունենանք կամայական, ապօրինի ազատությունից զրկելու խնդրի հետ»։

Սահակյանը նշեց, որ կան տարածաշրջանային համաձայնագրեր ևս, օրինակ՝ Եվրոպայի խորհրդի շրջանակներում կա համաձայնագիր, որի արդյունքում նույն Հունգարիան հանձնում իրականացրեց Սաֆարովին և տեղափոխեց Ադրբեջան․ «Նմանատիպ համաձայնագրեր կան նաև ԱՊՀ շրջանակներում, կան դեպքեր, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացին հանցագործություն է կատարել Ռուսաստանի Դաշնությունում, և հետագայում փոխադրվել է Հայաստան՝ պատիժը կրելու նպատակով»։

Նա ընդգծեց, որ այստեղ կարևոր է, թե որ երկիրն է իրավասու քննելու հանցագործությունը․ «Այստեղ ենթակայության ընդհատությանն առնչվող հարցադրումներ կան, սրանք մարդու իրավունքների տեսանկյունից կարևոր հարցեր են, և քննչական ենթակայությունը խախտելու պայմաններում մենք գործ կունենանք թունավոր ծառի պտուղների հետ, երբ ի սկզբանե քննությամբ ձեռք կբերվեն անթույլատրելի ապացույցներ, նրանց հետագա գործածությունը խոցելի կլինի դատական գործընթացներում, կամ եթե դատական ընդատությունը սխալ ընտրվի, ապա իրավասու դատարանի կողմից գործի քննության իրավունքը կխախտվի, իսկ սրանք հիմնարար խախտումներ են, որը վերջնարդյունքում հանգեցնելու է ակտերի բեկանման։ ՀՀ-ն եթե քրեական իրավազորություն ունենա նույն հանցագործության նկատմամբ, ապա կարող է ինքնուրույն քրեական հետապնդում նախաձեռնել, և այս անձանց առնչությամբ քրեաիրավական գործընթացները իրականացվեն Հայաստանում։ Կալանավորվածին տեղափոխելը այլ երկիր այնքան էլ ընդունելի չէ, դրա հիմնավորումը կարող է լինել այդ ընդատության ենթակայության հարցերը, օրինակ՝ եթե պարզվի, որ մի երկիրն է իրավասու քննել հանցագործությունը, այս պարագայում կարելի է տվյալ անձին հանձնել այլ պետության՝ արդարադատությանը ներկայացնելու նպատակով, կամ մենք արդեն գործ ունենք փախուստի դիմած հանցագործների հետ, օրինակ՝ երբ Հայաստանի Հանրապետությունը ի սկզբանե հետախուզել է անձին, դա հայտնաբերվել է Արցախում, նրան կալանավորումից հետո հանձնել են Հայաստանի Հանրապետությանը»։

Նրա խոսքով՝ եթե հանցագործին չեն ներկայացնում այն երկրին, որն ի սկզբանե քրեական իրավազորություն ունի հանցագործության նկատմամբ, ապա ուղղակի կալանավովածին այլ երկրում որպես կալանավոր պահելու մեխանիզմներ իրավական գոյություն չունեն․ «Թերևս ամենագործուն մեխանիզմն այս պարագայում կարող է լինել այն, երբ Հայաստանի Հանրապետությունը հիմնավորի, որ Արցախի իշխանություններից զատ քրեական իրավազորություն ունի Հայաստանը, դրա համար կարող է ինքնուրույնաբար քննել գործը և այդ հանցագործներին ներկայացնել ՀՀ դատարաններին»։

Նա ասաց, որ հանրային վտանգավորության առումով կալանավորվածը որքան էլ որ պաշտպանված է անմեղության կանխավարկածով, կարող է ունենալ վտանգավորության աստիճան․ «Սա պատճառը, որ քննության շրջանակներում այնպիսի բացառիկ միջոց է ընտրվում, ինչպիսին կալանքն է։ Բոլոր դեպքերում եթե մենք հիմնավոր կասկածի շեմը հաղթահարել ենք, և հիմնավորել ենք առնչությունը օրինակ՝ առանձնապես ծանր հանցագործության հետ, կալանավորվածները ևս կարող են վտանգավորություն ներկայացնել և պետք է հիշտ հավասարակշռվի մասնավոր շահերը հանրային շահերի հետ, իսկ հանրային շահերի մեջ ներառված են անվտանգությունը։ Այդ կրկնահանցագործությունը զսպող մեխանիզմների ներդրումը։

Թե՛ կալանավորված անձնանց, թե՛ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների համար դատապարտված անձանց պարագայում մենք հասարակական անվտանգության խնդիր ունենք, քանի որ նշված անձինք անազատության մեջ գտնվելով կարող են կրկին հանցագործություն կատարել։ Կրկնահանցագործության ռիսկը չափազանց մեծ է, որովհետև նրանք ոչ թե ազատ են արձակվել՝ ուղղվելու կամ հատուկ միջոցառումների արդյունքում, այլ այլ ֆորս մաժորային հանգամանքներում ընդհատվել է պատժի կրումը, և նրանք հայտնվել են ազատության մեջ՝ պատրաստ չլինելով լիարժեք սոցիալական և այլ վերաինտեգրման»։

Արցախցի փաստաբան Ռաֆիկ Մարտիրոսյանը, որը նաև Արցախում պետական դավաճանության մեջ մեղադրվող մի քանի անձանց շահերն է պաշտպանում, նշեց, որ իր պաշտպանյալներին ներկայացված մեղադրանքը վերաբերում է Արցախի անվտանգությանը և ոչ՝ Հայաստանին։ Հետևաբար իր պաշտպանյալների գործերը չեն կարող վերաբացվել։

«ՀՀ-ում քրեական վարույթ նախաձեռնելու հիմքերից մեկը օտարերկյա տարածքում կատարված հանցագործություններից մեկը եթե դրանք կատարել են օրինակ՝ օտարերկրյա քաղաքացիները քրեական վարույթ նախաձեռնելու հիմք է հանդիսանում բացառապես այն դեպքում, երբ ուղղված է ՀՀ քաղաքացու կամ ՀՀ շահերի դեմ»։

Անդրադառնալով այն մտավախություններին, որ Հայաստանում ազատության մեջ գտնվող այդ անձինք կարող են վտանգ ներկայացնել Հայաստանի համար, Մարտիրոսյանը հակադարձում է՝ եթե, օրինակ, իր պաշտպանյալներից պետական դավաճանության մեջ մեղադրվող Արցախի կառավարության լրատվության բաժնի նախկին աշխատակցի գործը մտներ դատարան, ապա նա արդարացվելու էր:

Հայաստան ՀՀ Արդարադատության նախարարություն

Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Չեմ ուզում տեսնել Հայաստանը էլ ավելի ստորացված. 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել կառավարության մոտ
Մի քանի կարևոր նկատառում Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին
Կան դիրքեր, որոնք հանձնվել են թուրքերին, Կոթի գյուղում արդեն իրենք են նստած․ Եղիշե Մախսուդյան
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Հայ Եկեղեցին այս քաոսի մեջ միակ կանգուն հեղինակությունն է, թեև թիրախավորված, բայց` համոզիչ և կանգուն․ Լիլիթ Գալստյան
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
«Սա վերջը չի». Հայկ Մարությանը միաձայն ընտրվեց «Նոր ուժ» կուսակցության նախագահ
13-րդ օրն է՝ Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ
Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել. փաստաբաններ
Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
Հայկ Մարությանը ոչ մի դեպքում չի համագործակցի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ
Մենք օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության
Եղանակը Հայաստանում
Նոր իշխանությունն իր հախուռն գործողություններով մոտեցրեց Ադրբեջանի հետ պատերազմը. Մարության
Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության
«Տավուշը հանուն Հայրենիքի»-ն հերքում ու ներողություն է պահանջում Բագրատ Սրբազանի մասին սուտ լուր տարածած ՔՊ-ականից
Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը այլեւս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ Մարության
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ
«Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս». Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը
Ավելին
Ավելին