f

Անկախ

Չի կարող Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ արգելվել որևէ անձի մուտքը Հայաստան. Արծվիկ Մինասյան


«Արդյոք մենք այն պատրանքների մեջ ենք, որ քաղաքական իշխանությունը չի փորձի ճնշման լծակներ օգտագործել, ո՛չ, ամենևին: Ես համոզված եմ, որ այսօրվա քաղաքական մեծամասնությունը՝ իր գործադիր իշխանության ղեկավարով, փորձելու է ամեն ինչ անել, որպեսզի այս իրավական լուծումը չեղարկվի»: Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Վարչական դատարանի կայացրած որոշմանը, որը պարտավորեցնում է ԱԱԾ-ին հանել Մուրադ Փափազյանի և Մասիս Աբրահամյանի անունները անցանկալի անձանց ցուցակներից:

Մասիս Աբրահամյանի և Մուրադ Փափազյանի Հայաստան մուտքի արգելքը նրանց իրավունքի ոտնահարում համարելով, Արծվիկ Մինասյանն ասաց. «Չի կարող Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ արգելվել որևէ անձի Հայաստան մուտքը, առավել ևս այն անձի, որը քաղաքական իր ընդդիմախոսությամբ հստակ ցույց է տալիս իր վերաբերմունքը Հայաստանի դավաճանական իշխանության նկատմամբ: Եթե դուք այդ հիմնավորմամբ եք արգելում երկիր անձի մուտքը, նշանակում է՝ հստակ քաղաքական հետապնդման եք ենթարկում»:

Անդրադառնալով դատարանի կայացրած որոշմանը՝ պատգամավորը հավելեց. «Փառք Աստծո, դատարանը այս գործով զերծ մնաց քաղաքական որոշման կայացումից, մնաց բարձր իրավական պրոֆեսիոնալիզմի դաշտում»:

Հիշեցնենք, որ 2022 թվականի հուլիսի 13-ին  Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի մուտքը ՀՀ արգելվել է. նա  անցանկալի անձ է ճանաչվել Հայաստանում: Կառավարության պարզաբանմամբ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան արգելվել է այն պատճառով, որ վերջինս հանդիսացել է 2021 թվականի հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը:

2022 թվականի օգոստոսի 1-ին արգելվել է Հոլանդիայի Հայ Դատի ատենապետ, կուսակցական գործիչ Մասիս Աբրահամյանի մուտքը Հայաստան: Վերջինիս համոզմամբ, իրեն անցանկալի անձ ճանաչելը պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի՝ Նիդեռլանդներ կատարած այցի ժամանակ կազմակերպված ցույցերին իր մասնակցությամբ:

Հայաստան Արծվիկ Մինասյան

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին