f

Անկախ

«Հրապարակ». ՄԻՊ-ը «ցրել է» ու չի ընդունել արցախցի դատավորներին


«Հրապարակ» թերթը գրում է. «Գրել էինք, որ բռնի տեղահանումից շաբաթներ անց Արցախի դատավորները հանդիպել են Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի հետ՝ խնդրելով լուծում գտնել, որ Արցախից բռնի տեղահանված դատավորները Հայաստանում կենսաթոշակ ստանան՝ թեկուզ ոչ այն չափով, ինչքան հայաստանյան  գործընկերներն են ստանում, բայց ստանան։ Խոսքը 21 դատավորի մասին է, որոնցից 18-ը 10-15 տարվա աշխատանքային փորձ ունի։ Չնայած ԲԴԽ ղեկավարն Արցախի գործընկերներին ընդունել է շատ ջերմ՝ իր սովորույթի համաձայն, խոստացել իշխանության ներկայացուցիչների հետ քննարկել ու լուծում գտնել, սակայն հանդիպումից հետո անցել է ընդհատակ ու ո՛չ պատասխանում է նրանց զանգերին, ո՛չ ընդունում է նրանց։

Տեղեկացանք, որ Անդրեասյանից հույսները կտրած Արցախի դատավորները փորձել են իրենց խնդրի լուծումը գտնել ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանի միջոցով, ով, ի դեպ, ՄԻՊ նշանակվելուց հետո առաջին այցելություններից մեկը կատարեց Արցախ, որտեղ նրան շատ ջերմ ընդունելության են արժանացրել: Արցախցի դատավորները դիմել են Անահիտ Մանասյանին` հանդիպման խնդրանքով, սակայն վերջինս «ցրել» է եւ չի ընդունել նրանց, թեեւ շատերի հետ բավականին ջերմ հարաբերություններ է ունեցել։

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի տրամադրվածությունն Արցախի ու արցախցիների նկատմամբ փոխանցվել է նրա կամակատար պաշտոնյաներին, որոնք խուսափում են այս թեմայից եւ մարդկանցից: Բայց եթե ԲԴԽ նախագահը կարող է չինովնիկական լկտիությամբ խուսափել այս հարցից, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող տիկինը վաղ թե ուշ ստիպված է լինելու արձագանքելն»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

ՀՀ ՄԻՊ արցախցի բռնի տեղահանվածներ դատավորներ Հայաստան

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
Հայկ Մարությանը ոչ մի դեպքում չի համագործակցի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ
Մենք օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության
Եղանակը Հայաստանում
Նոր իշխանությունն իր հախուռն գործողություններով մոտեցրեց Ադրբեջանի հետ պատերազմը. Մարության
Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության
«Տավուշը հանուն Հայրենիքի»-ն հերքում ու ներողություն է պահանջում Բագրատ Սրբազանի մասին սուտ լուր տարածած ՔՊ-ականից
Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը այլեւս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ Մարության
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ
«Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս». Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը
Արտաշավան և Սաղմոսավան բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ
«2018-ին եկած իշխանությունը կորցրեց արագ ռեֆորմների հնարավորությունը». Հայկ Մարությանի նոր կուսակցության համագումարը
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
Տոկաեւը ողջունել է ԱԳ ղեկավարների բանակցություններն Ալմաթիում անցկացնելու Բաքվի եւ Երեւանի համաձայնությունը
Երևան-Երասխ ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
«Տեղյա՞կ եք՝ ինչ ա կատարվում Տավուշում». Քաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը
Մենք տագնապալի օրերում ենք ապրում. Բագրատ Սրբազան
Արտահերթ պատմական ընտրություններ. Վահե Հովհաննիսյան
Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը
Վայոց ձորում հրդեհ է բռնկվել «Mercedes» կցորդիչով բեռնատարում. կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից
Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 հատ խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց
Սուրեն Պապիկյան, մի գիշերվա ընթացքում 15 զոհ ես տվել, թուրքը էդքան չէր կարա. կացարանի հրդեհից զոհված զինվորի հայր
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
«Խելքներդ գլուխներդ հավաքեք». Կացարանում զոհվածների ծնողները մինչեւ մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Ավելին
Ավելին