f

Անկախ

«Բարձրաձայնեք բռնի տեղահանված հայության վերադարձի հարցը». Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության կոչը ԵԽԽՎ-ին


Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին կոչ է արել բարձրաձայնել 1988-1992 թթ․ և 2020-2023 թթ․ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով բռնի տեղահանված հայության վերադարձի ու մյուս բոլոր ոտնահարված իրավունքների վերականգնման անհրաժեշտության մասին և հետամուտ լինել Ադրբեջանի նկատմամբ գործնական պատժամիջոցների սահմանմանը։

Միությունն այս մասին հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը չվավերացրեց Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները, որի հետևանքով Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն 1 տարով հեռացվեց ԵԽԽՎ-ից։

ԵԽԽՎ-ն ընդունել է բանաձև, որում վկայակոչվել է դեռևս 2023 թ․ հունիսին ընդունած «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը՝ արձանագրելով նաև այն փաստը, որ Ադրբեջանը չի ճանաչել շուրջ տասը ամիս ձգված իրավիճակից բխող լուրջ հումանիտար և մարդու իրավունքների հետևանքները և հնարավորություն չի ստեղծել ԵԽԽՎ զեկուցողի համար մեկնել Լաչինի միջանցք։ Բանաձևում մատնանշվել է նաև ԵԽԽՎ-ի կողմից 2023թ․ սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ռազմական գործողությունների դատապարտումը, որում և նախազգուշացվել է, որ Ադրբեջանի կողմից  իր կանոնադրական պարտավորությունների չկատարման մասով իրավիճակի փոփոխության բացակայության դեպքում հունվարին չի վավերացնի ադրբեջանական պատվիրակության լիազորությունները, ինչն արդեն իսկ իրողություն է։

Խորհրդարանական վեհաժողովը արձանագրել է, որ Եվրոպայի խորհրդին միանալուց ավելի քան 20 տարի անց Ադրբեջանը չի կատարել կազմակերպության անդամակցությունից բխող հիմնական պարտավորությունները:

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը ողջունում է ԵԽԽՎ որոշումը Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների դադարեցման կապակցությամբ։

Այնուհանդերձ, կարիք կա արձանագրելու, որ Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների դադարեցումը նվազագույնն է, որ անհրաժեշտ և պարտադիր էր կատարել։ Այն հանցանքները, որն իր ընդամենը հարյուրամյա պատմության ընթացքում գործել են ադրբեջանական տարբեր վարչակարգեր, մասնավորապես՝ վերջին տասնամյակների համակարգային էթնիկ զտումներն ու ջարդերը պատմական Գարդմանում, Շիրվանում և Նախիջևանում, վերջին երեք տարիների ընթացքում ագրեսիվ պատերազմներն ու ամբողջ Լեռնային Ղարաբաղի հայաթափումը արժանի են ամենաբարձր մակարդակով գործնական համարժեք պատասխանների։

ԵԽԽՎ-ն պետք է հաշվի առնի, որ վերջին տարիներին Ադրբեջանում պետական մակարդակով հնչող հռետորաբանության ողջ տրամաբանությունը հանգում է միջազգային իրավունքի անարգանքին և ուժի գերակայության նկատմամբ հավատամքին, ինչն արտահայտվում է բազմաթիվ իրողություններում, որպիսիք են նաև արտահերթ նախագահական ընտրությունների «պատշաճ» նախապատրաստությունները՝ առանց հենց ԵԽԽՎ դիտորդների մասնակցության։

Եթե ԵԽԽՎ-ն պարզ արձանագրում է, որ խորհրդին միանալուց ավելի քան 20 տարի անց Ադրբեջանը չի կատարել կազմակերպության անդամակցությունից բխող հիմնական պարտավորությունները, ապա հարց է ծագում՝ ինչու անցած 20 տարիների ընթացքում ԵԽԽՎ-ն գործնականում չի բարձրաձայնել Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու խնդիրը։

Մենք կրկին հանգում ենք մեր այն ճշմարտացի պնդմանը, որ միջազգային հանրության և պատկան մարմինների լռությունը կամ անհամարժեք արձագանքներն են, որ հանգեցրել են նման անդարձելի հանցանքների։ Եթե տասնամյակներ առաջ միջազգային հանրությունը ականջալուր գտնվեր Սումգայիթի, Բաքվի, Մարաղայի և հայաբնակ ու հայահոծ բազմաթիվ բնակավայրերի հայության անմարդկային տառապանքներին, եթե միջազգային հանրությունը ավելի քան կես միլիոն գարդմանահայության, շիրվանահայության, նախիջևանահայության փաստացի ցեղասպանությունն ու հայրենազրկումը կոչեր իր անուններով և հետամուտ լիներ արդարացի հետևանքների, մեծ է հավանականությունը, որ մենք ականատես չէինք լինի Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտմանը, որովհետև այս երկու հանցանքները կատարվել են միևնույն ձեռագիրը որդեգրած և շարունակաբար վերարտադրվող ադրբեջանական նեոազգայնական հայատյաց ծավալապաշտության կողմից։ Այդ ծավալապաշտությունն այսօր միտում ունի անվերջ վերարտադրման՝ իրենից բխող վտանգավոր և սպառնալից հետևանքներով։

Ուստի մենք կոչ ենք անում ԵԽԽՎ-ին և միջազգային պատասխանատու այլ կառույցներին բարձրաձայնել 1988-1992 թթ․ և 2020-2023 թթ․ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով բռնի տեղահանված հայության վերադարձի ու մյուս բոլոր ոտնահարված իրավունքների վերականգնման անհրաժեշտության մասին և հետամուտ լինել Ադրբեջանի նկատմամբ գործնական պատժամիջոցների սահմանմանը»։

Հայաստան ԵԽԽՎ

Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 103 դեպք
ՀԱԵ Տավուշի թեմի հոգեւոր առաջնորդ. ժողովուրդը կասի իր խոսքը
Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար և վարչական ռեսուրսներն օգտագործի ընտրություններում․ Արթուր Խաչատրյան
Բագրատ սրբազանի խոսքերը Երևանի ճանապարհին,տեսանյութ
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է. 25–ամյա երիտասարդ է կալանավորվել
ժամը 12:00-ին Կիրանց բնակավայրից 1800 մետր հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
Ժողովրդական երթը Հայաստանի թուրքացման դեմ է. Գառնիկ Դանիելյան
Ընդդեմ միակողմանի զիջումների. երթը դեպի Երևան շարունակվում է (ուղիղ)
Հայ-բելառուսական խանութներում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել. այն ոչնչացվել է
Միրզոյանը Հունգարիայի փոխվարչապետին է ներկայացրել Ադրբեջանի հետ ընթացող խաղաղության գործընթացը
Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան իր մեքենայում ներարկում է արել, բռնի ուժով համբուրել, չի թողել դուրս գա
Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարում է մրցույթ
Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունները
Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը. Բագրատ Սրբազանը հենց առաջին օրվանից մեկնել է Շուշի. Գևորգ Դանիելյան
Լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ Երևանի ակումբներից մեկում հանցավոր ոտնձգության դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ
Ամբերդ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հիշենք, որ սկզբից պետք է սկսենք. Տարոն Սիմոնյան
Այս շարժումը ո´չ իմ ո´չ որևէ այլ անձի մասին է, կուռք չստեղծեք․ Բագրատ Սրբազան
Խոշոր հրդեհ՝ Երևանում․ կրակը մարելուց հետո սենյակներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել
Բազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտում կատարվել է դերերի հստակեցում
Չնայած արգելքին՝ քաղաքացիները շարունակում են զբաղվել փողոցային առևտրով․ ստուգայց Նոր Նորք վարչական շրջանում (վիդեո)
Ավելին
Ավելին