f

Անկախ

Կանցկացվի Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների ամենամյա մրցույթը. ԿԳՄՍՆ


ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ 2024 թվականի մայիսի 11-15-ը Երևանում կանցկացվի Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 11-րդ մրցույթը:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ պատանի ստեղծագործողների մրցույթը կանցկացվի երկու փուլով՝ տարիքային երկու խմբի համար: Առաջին փուլում ավագ խմբի (14-18 տարեկան) մասնակիցները պետք է ներկայացնեն առավելագույնը 10 րոպե տևողությամբ անսամբլային ստեղծագործություն (2-ից 4 գործիքի համար), իսկ կրտսեր խմբի (մինչև 13 տարեկան) մասնակիցները 5 րոպե տևողությունը չգերազանցող 1 երգ՝ գրված ցանկացած գործիքի և ձայնի համար (հայ հեղինակի հայալեզու ստեղծագործություն):              

Երկրորդ փուլում երկու տարիքային խմբերի մասնակիցները պետք է ներկայացնեն ցանկացած գործիքի համար գրված 1 մենանվագ ստեղծագործություն՝ կրտսեր խմբի մասնակիցները մինչև 5 րոպե, ավագ խմբի մասնակիցները՝ մինչև 10 րոպե տևողությամբ:       

Գալա համերգին, որը տեղի կունենա մայիսի 15-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում, կհնչեն երկու խմբերի մրցանակակիրների ստեղծագործությունները:

Բոլոր մասնակիցները կպարգևատրվեն պատվոգրերով, խրախուսական նվերներով, մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցները՝ նաև անվանական գավաթներով, իսկ հաղթողները կստանան նաև դրամական պարգև (75 000 դրամ): 11-րդ մրցույթի մրցանակները կավելանան ևս մեկով. լավագույն ստեղծագործությունները կտպագրվեն «Երեխաները երեխաներին» ժողովածուում՝ երաժշտական և արվեստի դպրոցներին տրամադրելու նպատակով: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս մասնակիցները կունենան հնարավորություն մասնակցելու ժյուրիի անդամների կողմից կազմակերպվող վարպետության դասերին: Ավանդույթի համաձայն՝ կպարգևատրվեն նաև մրցանակակիրների ուսուցիչները՝ 100-120 հազար ՀՀ դրամի չափով:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2024 թ. մայիսի 8-ն է: Հայտերն անհրաժեշտ է ուղարկել մրցույթի էլեկտրոնային հասցեին ([email protected])՝ կցելով անձնագրի պատճենը, հայտաձևը, մեկ լուսանկար, ինչպես նաև ստեղծագործությունների նոտաները:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել +37455070780 հեռախոսահամարով կամ գրել մրցույթի ֆեյսբուքյան էջին:

Հայաստան ՀՀ ԿԳՄՍ

Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
Ավելին
Ավելին