Վերջին երկրաշարժերի վնասի չափը, որոնց հետևանքով Ճապոնիայի կենտրոնական հատվածում զոհվել է առնվազն 236 մարդ, կարող է հասնել 17,6 միլիարդ դոլարի։ Այս մասին հայտնում է AFP-ն՝ հղում անելով ճապոնացի կառավարությանը։
7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը և դրան հաջորդած հետցնցումները մեծածավալ ավերածություններ են առաջացրել Ճապոնական ծովի ափին գտնվող Իսիկավա պրեֆեկտուրայում: