f

Անկախ

«Փաստ». Ազգային անվտանգության խնդիր. ադրբեջանցիներն իրենց սև «գործն» են անում, իսկ մե՞նք...


«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի դեմ ադրբեջանական քարոզչության գլխավոր հարթակներից մեկը՝ kavkazplus.com ռեսուրսը, օրերս մի հսկայական հոդված էր հրապարակել, որտեղ հերթական անգամ «մտահոգություններ» են արտահայտվում Հայաստանի հանքարդյունաբերության ու վերջինիս կողմից իբր տարածաշրջանին հասցվող բնապահպանական «վնասների» վերաբերյալ: Ընդ որում, ադրբեջանական բնապահպանները «հղումներ» են անում չեխական «Առնիկա» կազմակերպությանը, որը Հայաստանում ուսումնասիրություններ էր կատարել, և որի հետ կապված մենք հրապարակում էինք ներկայացրել՝ հրավիրելով Հայաստանի համապատասխան կառույցների ուշադրությունը: Սա արդեն կազմակերպված ու ծրագրված հարձակման տպավորություն է թողնում, քանի որ զուգահեռաբար անցյալ շաբաթ ադրբեջանական լրատվամիջոցներն ինտենսիվորեն տարածեցին իրենց «բնապահպանների» արդեն երկրորդ նամակը՝ ուղղված Հայաստանի վարչապետին։

Ադրբեջանցի «բնապահպանները» դարձյալ բարձրացնում են իբր Հայաստանի հանքարդյունաբերության կողմից «տարածաշրջանի բնապահպանական աղտոտման» թեման: Դեռ հարցի մի կողմն է, որ տարածաշրջանային բնապահպանական աղտոտումից են խոսում մի երկրի բնապահպաններ, որը տարածաշրջանն ու մոլորակը աղտոտող հիմնական երկրներից մեկն է՝ իր նավթարդյունաբերությամբ: Նրանք իրենց «գործն» են անում՝ ընդդեմ Հայաստանի: Սակայն տարակուսելի է, որ նրանց այս արշավին ժամանակ առ ժամանակ, կամա թե ակամա, միանում են նաև հայաստանյան որոշ բնապահպաններ ու բնապահպանական ՀԿ-ներ: Ընդ որում, զարմանալիորեն ադրբեջանական բնապահպանների ակտիվացումները համընկնում են «ներքին» ակտիվացումների հետ:

Այս օրերին էլ, ադրբեջանական բնապահպանների հերթական «մտահոգություններին» զուգահեռ, նորից ակտիվացում է նկատվում հայաստանյան բնապահպանական որոշ շրջանակների կողմից՝ ընդդեմ Հայաստանի հանքարդյունաբերական ընկերությունների՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, Արարատում ոսկու կորզման գործարանի, Ամուլսարի դեռևս չսկսված շահագործման:

Պատահական չէ, որ այս հոդվածի սկզբում հիշատակված ռեսուրսի հոդվածում մեջբերումներ են արվում ոչ միայն «Առնիկայից», այլև որոշ հայ բնապահպաններից, որոնց մեջբերելը ադրբեջանական մամուլի համար դարձել է մշտական գործելաոճ: Շատ ավելի հարմար է, երբ տարածաշրջանին Հայաստանի հասցված «վնասի» և Հայաստանից եկող «աղտոտման» մասին խոսում են հենց հայերը։

Մենք ոչ մեկ անգամ առիթ ունեցել ենք նշելու, որ բնապահպանական խնդիրները պետք է լինեն մշտական ուշադրության ներքո, սակայն պետության ու հանքարդյունաբերության ոլորտի մասնագետների, գիտական շրջանակների հետ փոխգործակցության, տեղեկատվության ներքին փոխանակման, լուծումներ փնտրելու և գտնելու, այլ ոչ թե հանրային աղմուկի միջոցով, ինչը փաստացի վերածվում է Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնելուն՝ կամա թե ակամա:

Երեկ ՊԵԿ-ը հրապարակեց խոշոր հարկատուների ցանկը, որը դարձյալ գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Ինչ նպատակ է հետապնդում Ադրբեջանը, երբ թիրախավորում է հանքարդյունաբերության ոլորտը, պարզից էլ պարզ է։ Հայաստանի հանքարդյունաբերության վրա միջազգային արգելքների կիրառումը, նման հնարավորության դեպքում՝ ադրբեջանցիների մաքսիմում ծրագրերից ու երազանքներից մեկն է: Դժվար է ասել, թե աշխարհաքաղաքական այս քաոսային իրադրության մեջ, երբ Հայաստանը կանգնած է կենսական վտանգներին դիմակայելու խնդրի առաջ, ինչ նպատակով են Հայաստանի հանքերից եկող վտանգների մասին ադրբեջանցիներին զուգահեռ անընդհատ «ահազանգում» մի շարք՝ Հայաստանի քաղաքացի հանդիսացող անձինք։ Նրանք դա անում են զարմանալիորեն սինխրոն Ադրբեջանի հետ՝ թե՛ ահասարսուռ հայտարարություններով, որոնք, եկեք ընդունենք, որպես կանոն, ոչ մի բանով հիմնավորված չեն, թե՛ կասկածելի միջազգային կազմակերպություններ հրավիրելով։ Սա ինքնին ազգային անվտանգության հետ կապված լուրջ խնդիր է, որն աչքաթող անելը կարող է ծանր հետևանքներ ունենալ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ադրբեջան հակահայկական քաղաքականություն Հայաստան

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
Հայկ Մարությանը ոչ մի դեպքում չի համագործակցի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ
Մենք օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության
Եղանակը Հայաստանում
Նոր իշխանությունն իր հախուռն գործողություններով մոտեցրեց Ադրբեջանի հետ պատերազմը. Մարության
Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության
«Տավուշը հանուն Հայրենիքի»-ն հերքում ու ներողություն է պահանջում Բագրատ Սրբազանի մասին սուտ լուր տարածած ՔՊ-ականից
Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը այլեւս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ Մարության
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ
«Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս». Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը
Արտաշավան և Սաղմոսավան բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ
«2018-ին եկած իշխանությունը կորցրեց արագ ռեֆորմների հնարավորությունը». Հայկ Մարությանի նոր կուսակցության համագումարը
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
Տոկաեւը ողջունել է ԱԳ ղեկավարների բանակցություններն Ալմաթիում անցկացնելու Բաքվի եւ Երեւանի համաձայնությունը
Երևան-Երասխ ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
«Տեղյա՞կ եք՝ ինչ ա կատարվում Տավուշում». Քաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը
Մենք տագնապալի օրերում ենք ապրում. Բագրատ Սրբազան
Արտահերթ պատմական ընտրություններ. Վահե Հովհաննիսյան
Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը
Վայոց ձորում հրդեհ է բռնկվել «Mercedes» կցորդիչով բեռնատարում. կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից
Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 հատ խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց
Սուրեն Պապիկյան, մի գիշերվա ընթացքում 15 զոհ ես տվել, թուրքը էդքան չէր կարա. կացարանի հրդեհից զոհված զինվորի հայր
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
«Խելքներդ գլուխներդ հավաքեք». Կացարանում զոհվածների ծնողները մինչեւ մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Ավելին
Ավելին