Տավուշի մարզի հանրակրթական դպրոցները ստացել են կԳՄՍ նախարարության շրջաբերականն այն մասին, որ դպրոցները պետք է վերաբերմունք արտահայտեն պատմության առարկայի անվանման վերաբերյալ՝ <<Հայոց պատմություն>>, թե՞ <<Հայաստանի պատմություն>>։ Տավուշի դպրոցներում պատմության ուսուցիչների, դպրոցի տնօրենների և այլոց մասնակցությամբ քննարկումներում որոշվել է, որ ճիշտ անվանումը <<Հայոց պատմությունն է>>։ Ուսուցիչները հասկացել են, որ առարկայի անվանումը փոխելը ոչ թե առանձին ուսուցիչների և գիտնականնների նախաձեռնությունն է(ինչպես հայտարարում է Նիկոլ Փաշինյանը), այլ՝ Իլհամ Ալիևի։