f

Անկախ

Լեռնային Ղարաբաղի հայրենակիցները ճամփորդելիս անձնագրի հետ պետք է ունենան նաև ժամանակավոր պաշտպանության վկայական


Կառավարության «Հումանիտար կենտրոնում» ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայական տրամադրելու վերաբերյալ մի շարք հարցերի։ 

  1. ՀՀ կառավարության 26.10.2023 թ. թիվ 1864-Ն որոշման 1-ին հավելվածի 2-րդ կետի համաձայն՝ 2024 թ. հունվարի 28-ից ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը և «070» ծածկագրով անձնագիրը Հայաստանի Հանրապետությունից դուրս գալիս և ՀՀ մուտք գործելիս վավեր են միասին գործածելու պարագայում, որը նպատակ է հետապնդում ճամփորդելիս հավելյալ պաշտպանության միջոց տրամադրել ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստացած ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց: 
  1. Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականը տրվում կամ փոխանակվում է Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառում ունենալու դեպքում Հայաստանի Հանրապետությունում ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության և տարածքային անձնագրային ստորաբաժանումների, իսկ օտարերկրյա պետություններում՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից: Նշված դեպքում միաժամանակ ընդունվում են հաշվառման և ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայական տրամադրելու վերաբերյալ դիմումներ: 
  1. ՀՀ կառավարության 26.10.2023 թ. թիվ 1864-Ն որոշմամբ՝ ժամանակավոր պաշտպանությունը տրվել է 1 տարի ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ, ընդ որում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված թե՛ չափահաս, թե՛ անչափահաս անձանց: 
  1. 2024 թ. հունվարի 25-ի դրությամբ՝ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ստանալու վերաբերյալ ստացվել են 42 809 դիմումներ, ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց թիվը մոտեցել է 50 000-ին, իսկ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացրած ԼՂ բնակիչների թիվը կազմում է շուրջ 900: 
  1. ՀՀ կառավարության կողմից իրականացված սոցիալական աջակցության ծրագրերի շահառուները Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք են, այսինքն՝ վերոնշյալ ծրագերից օգտվելու համար հիմք է հանդիսանում ԼՂ-ից տեղահանված լինելու հանգամանքը՝ անկախ վերջիններիս իրավական կարգավիճակից:

Արմեն Ղազարյան Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն տեղահանված արցախցիներ

Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. Գրանցվել է 12 ավտովթար, վիրավորվել է 17 մարդ
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
Հայաստանում ԶԼՄ-ները շարունակում են բևեռացված մնալ, պետական ​​լրատվամիջոցները ձեռնպահ են մնում կառավարության քննադատումից, լրագրողները ենթարկվում են բռնnւթյան. «Լրագրողներ առանց սահմանների»
Տավուշում մարդուն ասում են՝ 2021 թվականին դու բարձրագույն արժեք էիր, որովհետև մեզ պետք էր քո քվեն. Էլինար Վարդանյան
Վայոց ձորի մարզում «ՈՒԱԶ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
Ավելին
Ավելին