f

Անկախ

Հայոց Արցախը դառնալու է արդարադատության միջազգային հաղթանակի նոր նախադեպը 21-րդ դարում․ հայտարարություն


«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը՝ ի դեմս նրա կազմում համախմբված շուրջ տասնյակ կառույցների և հանրային գործիչների, իր անվերապահ զորակցումն է հայտնում «Եվրոպացիները հանուն Արցախի» շարժման գործունեությանը։

Հունվարի 27-ին և 28-ինԱվստրիայում, Բելգիայում, Բուլղարիայում, Կիպրոսում, Չեխիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Հունաստանում, Ռումինիայում, Իսպանիայում, Շվեդիայում, Շվեյցարիայում, Նիդեռլանդներում և Միացյալ Թագավորությունում մարդու և ազգերիիրավունքների պաշտպանությանն ու իրական ժողովրդավարությանը հավատարիմ պահանջատեր քաղաքացիները կմիավորեն ուժերը տարբեր գործողությունների և հավաքների միջոցով՝ կոչ անելով իրենց պետությունների ղեկավարներին և Եվրամիության ղեկավարությանը՝ աներկբա դատապարտել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը Արցախի (Լեռնային Ղարաբաղի) բնիկ հայ բնակչության նկատմամբ, որի հետևանքով 21-րդ դարում 150 հազար արցախցի բռնագաղթի ենթարկվեց, հայրենազրկվեց՝ կորցնելով իր հայրենի հողը, հազարամյա նյութական և հոգևոր մշակույթի արժեքներին տեր լինելու և տնօինելու իրավունքը։

Մենք այսօր մեր բողոքի ձայնը և պահանջատիրության ջանքերը միավորում ենք Եվրամիության և Եվրոպայի խորհրդի անդամ 15 երկրների  արդարության պաշտպան 500 միավորումների  գործունեության հետ՝ համոզված, որ մեր պայքարի աշխարհագրությունը կընդլայնվի։

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության, ցեղասպան վարչախմբի հանցագործ ներկայացուցիչների դեմ, որոնք կազմակերպել և իրականացրել են Բերձորի (Լաչինի) միջանցքի անօրինական շրջափակումը, հրադադարի խախտումները, սեպտեմբերի 19-ի հարձակումը և Արցախի Հանրապետության բնիկ հայ բնակչության էթնիկ զտումը, անմեղ մարդկանց առևանգումները, շինծու դատական գործերի հարուցումը, ազատազրկումն ու խոշտագումները՝ պայմանավորված միայն ազգային պատկանելությամբ, կիրառվելու ենթիրախային ազդու պատժամիջոցներ, պիտի լինի նոր դատավարություն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Արցախի հարցով, անկախ Արցախը վերադարձվելու է իր բնիկ ժողովրդին, բոլոր հայ գերիները ազատ են արձակվելու, անվտանգությունն ու խաղաղությունը համատեղ ուժերով վերահաստատվելու է Արցախում, որպեսզի այլևս ոչ մի բռնակալ իրեն անպատիժ չզգա՝ հայրենազրկելու և բռնազավթելու հարևան ազգերի ու  նրանց պետությունների տարածքները։

«Միասին» շարժումը զորակցում է բոլոր այն միավորումներին, որոնց գործողությունների նպատակն է ցեղասպան և բռնատիրական Ադրբեջանից անկախԱրցախի կարգավիճակի միջազգային ընդունումը և անվտանգության երաշխավորումը։

Միասին հաջողելու ենք և բերելու  ենք անխուսափելի արդարադատությունը, մեր պայքարն արդար է՝ հանուն բոլոր բռնադատված մարդկանց և ազգերի իրավունքների։ Միավորենք մեր ուժերը, որպեսզի 21-րդ դարում այլևս ոչ մի հարց չլուծվի բռնի ուժով, այլ միայն միջազգային իրավունքի անվերապահ գերակայությամբ։ Հայոց Արցախը դառնալու է արդարադատության միջազգային հաղթանակի նոր նախադեպը 21-րդ դարում։ Եղե՛ք իրազեկ և մասնակից համատեղ պայքարի՝ Միասին։

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժում
27.01.2024»:

Միասին շարժում հայտարարություն Արցախ Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին