f

Անկախ

Հայերը զանգվածային հերոսության հրաշքներ են ցույց տվել. Կոնստանիտին Սիվկով


Այս օրը՝ հունվարի 28-ը, Հայաստանի տոնացույցի օրերից մեկն է՝ Հայոց բանակի օրը, նրա կազմավորման 32-րդ տարեդարձը, որը 28 տարի նշվել է որպես տոնական օր, և 3 տարի է արդեն, ինչ հայտնի պատճառով վերածվել է սոսկ հիշատակի ու սգո օրվա, ինչպես և մնացած տոների մեծ մասը:

Ուրեմն ինչի՞ մասին գրել, Հայոց բանակի երբեմնի փառապանծ հաղթանակների՞, թե՞ անկման մասին: Երկար մտածելուց հետո որոշեցինք հիշատակել հենց այն  զինվորներին, որոնք կռվում էին 2020 թ. աշնանը թուրք-ադրբեջանական բանակի դեմ և պարտություն կրեցին: Պարտություն կրեցին, որովհետև թիկունք չունեին, առջևում թշնամին էր, իսկ թիկունքում՝ մի հրամանատարություն,  որի գլխավորը այդ պատերազմը սարքել էր հենց պարտության համար: Չկրկնենք այն ամենը, ինչ 3 տարի շարունակ ասվել ու գրվել է այս մասին, հիշենք միայն գլխավոր հրամանատարի հետևյալ խոսքը հենց պատերազմի առաջին օրերին. «Եկեք պայմանավորվենք, որ պարտվելու դեպքում մեզ պարտված չենք համարելու»: Այսօր իրեն   պարտված չի համարում միայն ինքը՝ գլխավոր հրամանատարը, բայց պարտված, կոտրված, խեղճացած է ողջ հայ ժողովուրդը, քանի որ չի կարողանում հեռացնել իր պարտության գլխավոր մեղավորին ու վերականգնել մեր բանակի երբեմնի ուժը:

Կարծում ենք՝ 2020-ի՝ 44-օրյա պատերազմի զինվորներն ամենաողբերգականն էին ներկայիս Հայոց բանակի պատմության և առհասարակ մեր ողջ բազմադարյա պատմության մեջ, նրանք կատաղի պայքար էին մղում և իրենց կյանքն էին զոհում Հայրենիքի համար, մինչդեռ իրականում ուղարկվել էին բառի բուն իմաստով սպանդանոց, քանզի պատերազմի ելքը իրենց ճակատ ուղարկողին հայտնի էր հենց առաջին օրվանից:

Այս կապակցությամբ տեղին ենք համարում վերստին հրապարակել այդ պատերազմի մասին մի կարծիք, որը դրա տաք հետքերով հայտնել է իրերն իրենց անուններով կոչելուց չվախեցող մի անձնավորություն՝ Ռուսաստանի հրթիռային և հրետանային գիտությունների ակադեմիայի (РАРАН)  տեղեկատվական քաղաքականության գծով փոխնախագահ, ռազմական գիտությունների դոկտոր, պրոֆեսիոնալ զինվորական և բանիմաց վերլուծաբան, արդի աշխարհաքաղաքականության գիտակ Կոնստանիտին Սիվկովը:

«…Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի ընդհանուր ներուժը մոտ 5 անգամ զիջում էր Ադրբեջանի ընդհանուր ռազմական ներուժին: Ադրբեջանցիները ռազմական գործողությունները սկսեցին երկու ուղղությամբ՝ հյուսիսարևմտյան և հարավարևելյան: Ունենալով նման գերազանցություն՝ նրանք առաջին 7 օրերի ընթացքում կարողացան մեծ կորուստներով առաջանալ ընդամենը մի քանի կիլոմետր:

Դեմ առնելով Լեռնային Ղարաբաղի պաշտպանության երկրորդ գծի լեռներին՝ նրանք հասկացան,որ այլևս այդպես չեն կարող հարձակվել: Ուստի մի շաբաթ անց իրենց ուժերը վերախմբավորեցին՝ կենտրոնանալով միայն հարավարևելյան ուղղությամբ: Այստեղ նրանք 10-12 անգամ  գերազանցող ուժեր կուտակեցին: Պատկերացրեք  այս թվերը. ունենալով նման գերազանցություն՝ նրանք 30-40 կմ տարածությունը անցան մի ամսվա ընթացքում: Երբ ճեղքել էին պաշտպանության բոլոր գծերը և մտել օպերատիվ տարածություն, նրանք շարունակում էին բախվել հայերի կատաղի դիմադրությանը: Հայերը յուրաքանչյուր գյուղը, յուրաքանչյուր կիրճը, յուրաքանչյուր արահետը դարձնում էին հենակետ… Հենց միայն այդ ցուցանիշներով տեսանելի է, որ ադրբեջանցիներն ահռելի կորուստներ են կրել, որոնք Ալիևն անմիջապես գաղտնիացրել է (ըստ ՌԴ ԳՇ-ի հետախուզական վարչության տվյալների՝ խոսքը ադրբեջանական բանակի զինվորների և սպաների 25 000 անվերադարձ սանիտարական կորուստների (սպանվածներ) մասին է), նրանց ռեսուրսները, մասնավորապես զինամթերքի պաշարները, ամենից առաջ հրետանու, զգալի չափով ծախսված էին:

Իսկ այժմ ռազմաստրատեգիական նրբերանգները… Ադրբեջանը մեծ քանակությամբ համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր ուներ և հրետանի՝ հրաձգության 50-90 կմ հեռահարությամբ: Հայկական կողմի դաշտային հրետանու առավելագույն հեռահարությունը 15-20 կմ էր: Ադրբեջանցիները մոտ 50-70 անօդաչու թռչող սարքեր ունեին, որոնք գնել էին արտասահմանից: Դրանք ցույց էին տալիս հրետանուն հրաձգության նպատակային թիրախները: Հայերն անօդաչուներ չունեին: Նրանք օգտագործում էին համակարգեր, որոնք հնարավորություն էին տալիս միայն ցածր ճշգրտությամբ որոշելու (հակառակորդի) մարտկոցը կրակոցից հետո: Այսպես կոչված հրետանային հետախուզության համակարգեր: Ադրբեջանցիները կարողանում էին խոր կրակային հարվածներ հասցնել, իսկ հայերը չէին կարողանում պատասխանել: Նրանք կարող էին հարվածներ հասցնել միայն իրենց հրետանու հեռահարության սահմաններում, այն էլ ստիպված էին կիրառել հետախուզության արվեստը, որպեսզի ցույց տային հրետանուն, թե որ կողմը կրակել: Եթե առաջին օրերին ադրբեջանցիները ցույց էին տալիս, թե ինչպես են գործում անօդաչուները, ինչպես են ոչնչացնում թիրախները, ապա հետագայում այդ ամենը դադարեց, որովհետև այդ անօդաչուներից ոչինչ չմնաց. 60-ից 46-ը ոչնչացված էին:

Եթե ադրբեջանցիները անօդաչուների դեմ պայքարի բավարար քանակությամբ ՀՕՊ միջոցներ ունեին, ապա Լեռնային Ղարաբաղը պաշտպանության ամբողջ երկարությամբ ընդամենը վեց «Շիլկա» տիպի ավտոմատ ինքնագնաց թնդանոցներ ուներ: Գումարած, իմ ենթադրությամբ, ևս տասը: Եվ ահա այդ սարքավորումները՝ հրաձգության 2-2,5 կմ հեռահարությամբ, ոչնչացրել են ադրբեջանական անօդաչուների երեք քառորդը: Դրանից հետո դրոնների գործողությունները դադարեցվեցին:

Ադրբեջանի զինված ուժերը 100 ժամանակակից Т-90 տանկեր ունեին, իսկ հայկական կողմը՝ միայն մեկ հատ: Հայերի մնացած տանկերը առաջին մոդիֆիկացիայի Т-72 էին, որոնք Т-90-ների դեմ կարող են կռվել միայն շատ բարենպաստ պայմաններում:

Ընդհանուր հաշվով հայկական կողմը մոտ 200 տանկ ուներ, ադրբեջանական կողմը՝ 444: Պարզապես համեմատեք այս թվերը:

Ես միայն մի բան կարող եմ ասել. ղարաբաղյան զորքերի հրամանատարական կազմի և՛ օպերատիվ արվեստը, և՛ տակտիկական հմտությունը գերագույն է: Գերագույն խիզախություն: Այն պայմաններում, որ կռվել են նրանք, ադրբեջանցիների ունեցած ուժերի և միջոցների այն հրեշավոր գերակշռության պարագայում, հայերը զանգվածային հերոսության հրաշքներ են ցույց տվել: Ես այլ բան չեմ կարող ասել:

Թուրքական զինվորականները զինյալներ էին ուղարկել Սիրիայի Իդլիբի կաթսայից, որպեսզի նրանք հավասար դիմադրություն ցույց տային ղարաբաղյան մարտիկներին: Այդ զինյալները նշանակալի մարտական փորձ ունեին, ինչպես նաև իսլամի մոլեռանդ հավատ: Առաջին օրերին մարտի դաշտ է նետվել մոտ 300-400 մարդ, որոնցից 50-ը զոհվել են առաջին իսկ օրը: Դրանք ահռելի կորուստներ են, և դա արել են հայկական բանակի զինվորները:

Քաջ հայտնի է, որ թուրքական զինվորականները մասնակցել են և՛ անօդաչուների, և՛ ադրբեջանական զորքերի կառավարմանը:

«Ադրբեջանը բախվեց օրեցօր աճող դիմադրությանը: Շուշիում ադրբեջանցիների ներխուժումից քաղաքի արվարձաններ մինչև լիակատար գրավումը անցել է երեք օր: Հայաստանն իր ունեցած ուժերով արել է անհնարինը: Հայերը ադրբեջանական գրոհը հետ են մղել տարածքների և մարդկանց նվազագույն կորուստներով: Ֆենոմենալ իրողություն, որը, կարծում եմ, դեռ հիմնավորապես կուսումնասիրի ռազմական գիտությունը»…

Աղբյուրը

 

Հայաստան հայոց բանակ Հունվարի 28

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ավելին
Ավելին