f

Անկախ

Գեներալը Փաշինյանի որոշմամբ է արդեն մեկ տարի ու կես բանտում է. պայթում է այս անարդար վիճակից. պատգամավոր


Այսօր՝ Հայոց բանակի կազմավորման 32-ամյակի օրը, Եռաբլուրում մեր նահատակներին հարգանքի տուրք մատուցելուց հետո, ուղղվեցի ԱԱԾ շենք, որտեղ տեղակայված «Երևան» քրեակատարողական հիմնարկում արդեն մեկ ու կես տարի՝ 17 ամիս, անազատության մեջ է գտնվում Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը։ Այս մասին գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Շտապեցի նրա կողքը լինել, նրան շնորհավորել, ով դեռ պատանի տարիքում զինվորագրվել է Հայոց Ազատամարտին, անցել բոլոր փորձություններով, ռազմաճակատներով, զբաղեցրել է զինվորական տարբեր բարձր պաշտոններ, 44-օրյա պատերազմի արդեն դժվարագույն փուլում ստանձնել Բանակի հրամանատարությունը, իսկ 2022 թվականի օգոստոսի 30-ին քաղաքական պատվերով, Նիկոլի կամքով ձերբակալվել է ու կալանավորվել։

Ամեն անգամ դժվար է նրան այցի գնալը, քանի որ իր հախուռն բնավորությամբ, ըմբոստությամբ գեներալը պայթում է այս անարդար վիճակից, երբ իշխանական քաղաքական-կառավարչական հանցանքները թաքցնելու համար Փաշինյանի կողմից դարձել է թիրախ, իրավապահներն էլ հլու-հնազանդ կատարել են փաշինյանական պատվերը, եւ անազատության մեջ են պահում Միքայել Արզումանյանին, վերագրում ցնորական մեղադրանքներ։

Գեներալը Փաշինյանի որոշմամբ է արդեն մեկ տարի ու կես բանտում, նրան վերագրվող կեղծ մեղադրանքները Փաշինյանին պետք էր եւ է՛ սեփական հանցանքների պատասխանատվությունից խուսափելու համար։ Բայց ինչպես մի անգամ ԱԺ ամբիոնից Նիկոլին ասացի՝ որքան էլ, ինչպես Արզումանյանն է, Նիկոլը նշանակի կեղծ մեղադրյալներ, օգտուտ չունի։ Դարեր հետո էլ այս տարիները հայությունը հիշելու է փաշինյանական դավաճանության շրջան։

Մի օր Արզումանյանը, նրա պես հանիրավի բանտարկված բազում զինվորականներ լինելու են ազատության մեջ, բայց ի՞նչ պատասխան են տալու նրանց անօրինական բանտարկության տարած հարյուրավոր իրավապահները, կեղծ ցուցմունքներ տվածները։ Մեղքը միայն Նիկոլի վրա գցելն օգուտ չի ունենա։

Միքայել Արզումանյանին տեսակցելուց ելա, մտքում շնորհավորելով այս օրերին անազատության մեջ եղած քաղաքական նպատակներով բանտարկված բոլոր զինվորականներին։ Դեռ մեջքն ուղղվելու է»։

Միքայել Արզումանյան կալանք Գեղամ Մանուկյան ՖԲ Գրառում Հայաստան

Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Ավելին
Ավելին