f

Անկախ

Կոմիտասի ստեղծագործությունները գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի միջազգային ռեգիստրում


ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի միաձայն որոշմամբ Կոմիտաս վարդապետի ստեղծագործությունները գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի միջազգային ռեգիստրում:  Այս մասին, այսօր՝ հունվարի 29-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Կոմիտասի թանգարանի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը՝ նշելով, որ այս իրադարձությունը համընկել է թանգարան-ինստիտուտի  հիմնադրման 9-ամյակի հետ:

«Կոմիտասի ստեղծագործությունները ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային ռեգիստրում գրանցումը շատ պարտավորեցնող է: Սա հնարավոր է եղել թանգարանի,  ԿԳՄՍ նախարարության  և ԱԳ նախարարության հետ 7-8 տարվա մեծ աշխատանքի և համագործակցության շնորհիվ»,-ասաց Կոստանդյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ նմանատիպ գործընթացները պահանջում են տևական  և հետևողական աշխատանք՝ տարբեր գերատեսչությունների ընդգրկմամբ:

«Հուսով եմ, որ սա կլինի լավ առիթ, որպեսզի մենք ինքներս ևս մեկ անգամ վերաարժևորենք և իմաստավորենք այն ժառանգությունը, որ ունենք»,-ասաց նա:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, շնորհավորելով այս կարևոր իրադարձության կապակցությամբ, ընդգծեց, որ դեռ 2019 թվականին Կոմիտաս վարդապետի 150-ամյակն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների ցանկում և աշխարհով մեկ մեծ  շուքով նշվեց այն:

«Ուզում եմ նշել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում գրանցվում են բացառիկ արժեք ներկայացնող փաստագրական նմուշներ: Այս ծրագրի նպատակն է կանխել աշխարհում գոյություն ունեցող արխիվների, գրադարանների և արժեքավոր հավաքածուների կորուստը և նպաստել դրանց արդյունավետ պահպանմանն ու տարածմանը»,-նշեց Վահան Կոստանյանը:

Թանգարան-ինստիտուտում քաղաքացիներն արդեն հնարավորություն կունենան Կոմիտասի աշխատասենյակը տեսնել տեղեկատվական տեխնոլոգիաների շնորհիվ՝ VR ցուցադրությամբ: Նախագիծը հնարավորություն է ստեղծում VR ակնոցի միջոցով մուտք գործել Կոմիտաս վարդապետի՝ Կ.Պոլսում գտնվող բնակարանի աշխատասենյակ: Եռաչափ մոդելավորմամբ ստեղծված վիրտուալ աշխատասենյակի ինտերիերում ներկայացված են Կոմիտասի ռոյալը, ֆիսհարմոնը և անձնական այլ իրեր: Ամբողջ ընթացքում հնչում է նաև Կոմիտասի ձայնը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, կարևորելով նորագույն տեխնոլոգիաների կիրառումը, նշեց՝ շատ ուրախալի է, որ Կոմիտասի թանգարան-ինստիտուտը միանալու է այն թանգարանների շարքին, որոնք, օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները, հնարավորություն են տալու այցելուներին՝ հատկապես  երեխաներին, բոլորովին նորովի բացահայտել Կոմիտասի աշխատասենյակը:

«Եվ վստահ եմ, որ սա հատկապես մեր երեխաների համար անկրկնելի փորձառություն կլինի, երբ տեսնեն, օրինակ, այն ստեղները, որոնց վրա նվագել է Կոմիտաս վարդապետը»,-նշեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Թանգարանի հոբելյանի կապակցությամբ հանրությանը ներկայացվեց նաև «Հազար ու մի երգ» հայկական ժողովրդական երգերի մատենաշարի «Աշխատանքային երգեր» հատորը:

Աշխարհում Հայաստան ՅՈՒՆԵՍԿՕ Կոմիտաս «Աշխարհի հիշողություն» ծրագրի միջազգային ռեգիստր

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին