f

Անկախ

Դատարանը բավարարեց «Հայ փոքրիկ երգիչներ»-ի փաստաբան Արթուր Մանուկյանի բողոքը


Ինչպես տեղյակ եք, Արամի 23 հուշարձան-շենքի հարևանությամբ 2018թ. շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի «Օլդ սիթի» ՍՊ ընկերության իրականացրած  ապօրինի շինարարության հետևանքով մասնակի փլուզվել է «Հայ փոքրիկ երգիչներ» մանկական երգչախմբին պատկանող հուշարձան շենքը։

 

Այս կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը հարուցել է քրեական գործ, որի հիմնական քննությունը վարում է քննիչ Խաչատուր Գալստյանը։

 

Վերջինս մոտ 5 տարի գործն անհարկի ձգձգելուց հետո հիմնական մեղադրյալների ցանկից ապօրինաբար հանեց շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի «Օլդ սիթի» ՍՊ ընկերության տնօրեն Գևորգ Մաչանյանին, 2 անձի մասով քրեական գործն ուղարկեց դատարան, ապա մնացած մասով անհիմն կերպով կարճեց քրեական գործը։

 

Ընդ որում, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ուղղված բոլոր բողոքները և դիմումները մնացին անհետևանք։

 

«Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ընկերակցության փաստաբան Արթուր Մանուկյանը քրեական գործը վերաբացելու և Գևորգ Մաչանյանին մեղադրյալների ցանկում ներգրավելու հայցով դիմեց դատարան: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Դավիթ Բալայանը և Նելլի Բաղդասարյանը կայացրին օբյեկտիվ և արդարամիտ  որոշումներ՝ Գևորգ Մաչանյանի և ընդհանուր քրեական գործի կարճման որոշումները վերացնելու մասին, իսկ դրանց դեմ դատախազության և Գևորգ Մաչանյանի պաշտպանի ներկայացրած վերաքննիչ բողոքները դատավորներ Վազգեն Ռշտունին և Լուսինե Հովհաննիսյանը արդարացիորեն  մերժեցին և գործն ուղարկեցին նորից քննության:

 

Դրանից հետո քննիչը կատարեց ակնհայտորեն ձևական նախաքննություն, և դատախազի հետ  դարձյալ անհիմն կերպով քրեական գործը կարճեցին և կրկին անհիմն կերպով վերացրին Գևորգ Մաչանյանի մեղադրանքը։ ՀՓԵ-ի փաստաբանը այս որոշումը դարձյալ բողոքարկեց դատարանում, նիստը նշանակվեց հունվարի   26-ին։

 

Եվ ահա այսօր  դատարանը՝ դատավոր Հովհաննես Ավագյանի գլխավորությամբ, օբյեկտիվ և արդարացի կերպով բավարարեց  «Հայ փոքրիկ երգիչներ»-ի փաստաբան Արթուր Մանուկյանի բողոքը և նորից գործում որպես մեղադրյալ ներգրավվեց շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի «Օլդ սիթի» ՍՊ ընկերության տնօրեն Գևորգ Մաչանյանին:

 

Շնորհակալ ենք մեր բոլոր աջակիցներին և լիահույս ենք, որ այս անգամ ՀՀ դատախազությունը կիրականացնի պատշաճ հսկողություն և մեղավորներին մեղադրանք կառաջադրվի: 

 

Հայաստանի փոքրիկ երգիչներ Դատարան Հայաստան

Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
Հայկ Մարությանը ոչ մի դեպքում չի համագործակցի Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ
Մենք օգոստոսին պատրաստվում ենք տրանսպորտի թանկացման դեմ շարժում սկսել. Հայկ Մարության
Եղանակը Հայաստանում
Նոր իշխանությունն իր հախուռն գործողություններով մոտեցրեց Ադրբեջանի հետ պատերազմը. Մարության
Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության
«Տավուշը հանուն Հայրենիքի»-ն հերքում ու ներողություն է պահանջում Բագրատ Սրբազանի մասին սուտ լուր տարածած ՔՊ-ականից
Նիկոլ Փաշինյանը եւ նրա թիմը այլեւս անելիք չունեն, նրանք պետք է հեռանան. Հայկ Մարության
Այս պայքարն անպայման հաջողելու է. Դիվանագետների համահայկական խորհուրդ
«Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս». Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը
Արտաշավան և Սաղմոսավան բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ
«2018-ին եկած իշխանությունը կորցրեց արագ ռեֆորմների հնարավորությունը». Հայկ Մարությանի նոր կուսակցության համագումարը
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
Տոկաեւը ողջունել է ԱԳ ղեկավարների բանակցություններն Ալմաթիում անցկացնելու Բաքվի եւ Երեւանի համաձայնությունը
Երևան-Երասխ ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
«Տեղյա՞կ եք՝ ինչ ա կատարվում Տավուշում». Քաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը
Մենք տագնապալի օրերում ենք ապրում. Բագրատ Սրբազան
Արտահերթ պատմական ընտրություններ. Վահե Հովհաննիսյան
Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը
Վայոց ձորում հրդեհ է բռնկվել «Mercedes» կցորդիչով բեռնատարում. կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից
Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 հատ խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց
Սուրեն Պապիկյան, մի գիշերվա ընթացքում 15 զոհ ես տվել, թուրքը էդքան չէր կարա. կացարանի հրդեհից զոհված զինվորի հայր
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
«Խելքներդ գլուխներդ հավաքեք». Կացարանում զոհվածների ծնողները մինչեւ մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Ավելին
Ավելին