Հարգելի լրագրողներ, անմիջապես պատասխանում ենք բոլորին՝ ոչ, դա ճիշտ չէ։ Այս մասին ասվում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։
Խոսքն Ուկրաինայի Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի հրաժարականի մասին տեղեկատվության մասին է։
Ավելի վաղ, սոցցանցերում համապատասխան գրառում էր արել Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն։