Ռուսական զորքերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի Տաբաևկա գյուղի վրա։ Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։
Գյուղը գրավել են արևմտյան զորքերի խմբավորման ստորաբաժանումները, հայտնում է РБК-ն։
Բնակավայրը գտնվում է Կուպյանսկից մոտավորապես 20 կմ հարավ-արևելք և Սվատովոյից 30 կմ հյուսիս-արևմուտք։