f

Անկախ

Ավելի քան ակնհայտ է, որ Ադրբեջանը գնում է նոր պատերազմի ճանապարհով․ Բաքուն մերժելու է Փաշինյանի առաջարկը․ Տաթևիկ Հայրապետյան


Ինձ համար առնվազն տարօրինակ է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե 2020 թվականից հետո, այլ հիմա է Բաքվին նման առաջարկ անում։ Անդրադառնալով Փաշինյանի երեկ արած հայտարարությանը, ըստ որի՝ հայկական կողմն Ադրբեջանին առաջարկել է չհարձակման մասին պայմանագիր ստորագրել, եթե պարզվի, որ, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» ստորագրումը ձգձգվում է, «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանը։

«Երբ արևմտյան ձևաչափերում Փաշինյանը ճանաչում էր Արցախն Ադրբեջանի մաս, առնվազն կարող էր փորձել այդ հարցը դնել օրակարգում։ Փոխարենը դա անում է հիմա, երբ ավելի քան ակնհայտ է, որ Ադրբեջանը գնում է նոր պատերազմի ճանապարհով։ Բնականաբար, Բաքուն մերժելու է առաջարկը․ ԱԳ նախարարության մակարդակով արդեն մերժել է։ Ցավալիորեն, անգամ հիմա այդ առաջարկը միջնորդների ներկայությամբ չի արվում, որպեսզի ակնհայտ լինի կրկին անգամ, որ Բաքուն ամենևին չի գնում խաղաղության հաստատման ճանապարհով։ Ալիևը պարզ տեքստով քանիցս ցույց է տվել ու շարունակում է ցույց տալ, որ տարածքային հավակնություններ ունի ՀՀ ամբողջ տարածքի նկատմամբ։ Փաշինյանի աննախադեպ զիջումների՝ Արցախն Ադրբեջանին հանձնելու, ՀՀ-ն Իրանին, Վրաստանին կապող միջպետական ճանապարհները վտանգելու դիմաց, հայկական կողմը բացարձակապես ոչինչ չի ստացել, ավելին՝ նոր պատերազմի սպառնալիքն է մեծացել»,-ասում է Հայրապետյանը։

Հարցին՝ հնարավո՞ր է այդ առաջարկը Փաշինյանն արած լինի հենց միջնորդների դրդմամբ, ադրբեջանագետը չբացառեց, բայց և ավելացրեց․

«Չեմ կարծում, թե նման տրամաբանական առաջարկի համար պարտադիր է, որ միջորդները հուշեն։ Եթե պետությունները որոշում են գնալ խաղաղության հաստատման ճանապարհով, ապա նման պայմանագրերը պարզ, բնական քայլեր են, բայց կրկին շեշտեմ այն պարզ փաստը, որ նման ցանկություն Ադրբեջանը չունի ու չի ունեցել։ Հատկապես վերջին երկու-երեք տարիներին Ադրբեջանի կողմից հստակ թիրախավորվում է էթնիկ հայը։ Եթե դրան գումարենք նաև Ադրբեջանի ռազմական ծախսերն ու զինատեսակները, ամեն ինչ ավելի պարզ կդառնա»։

Հայրապետյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանն ինչպես վերջին 30 տարում ԼՂ բանակցային գործընթացն էր իմիտացնում, այնպես էլ հիմա է շարունակում իմիտացնել, այսպես կոչված, խաղաղության գործընթացը։

Տաթևիկ Հայրապետյան Ադրբեջան Պատերազմ Հայաստան

WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն ձերբակալի, եթե նա գա Հայաստան
Քաղաքացու օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (ուղիղ)
2018 թվականի պայքարը աթոռի, իշխանության և, ինչպես կարճ ժամանակ հետո պարզ դարձավ, Արցախի հանձնման ու ՀՀ տարբեր տարածքների զիջման համար էր
Պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում, հանդես գալու Սբ Եկեղեցու շուքի ներքո. դո՛ւրս եկեք ասպարեզ և ինքնե՛րդ գործեցեք
«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ավելին
Ավելին