f

Անկախ

Ռոբերտ Հովհաննիսյան. «Ուրախ եմ այս հաղթանակի համար»


Հայաստանի շախմատի 2024 թվականի տղամարդկանց առաջնությունն անցավ լարված, հետաքևքիր և դիտարժան պայքարում: Հաղթողը որոշվեց միայն վերջին տուրում:  9 հնարավորից հավաքելով 6 միավոր՝ տղամարդկանց 84-րդ առաջնության չեմպիոնի կոչումը նվաճեց  Ռոբերտ Հովհաննիսյանը:
Անկախի հետ զրույցում նորընծա չեմպիոնը կիսվում է տպավորություններով՝ խոսելով սպասված հաղթանակի մասին:


-Շնորհավորում ենք առաջնությունում տպավորիչ ելույթների և կրկնակի անգամ հաղթող ճանաչվելու կապակցությամբ: Ինչպե՞ս էիք նախապատրաստվել:
-Շնորհակալ եմ: Պատրաստվել էի, ինչպես ցանկացած մրցման եմ նախապատրաստվում. փորձում էի մոտավորապես կանխագուշակել, թե ի՞նչ սկզբնախաղեր կլինեն,  դրանք հնարավորինս վերլուծել՝ հաշվի առնելով, որ Հայաստանի առաջնությունում քիչ թե շատ մեկս մյուսին ճանաչում ենք, և հնարավոր էր կանխագուշակել, թե որտեղ, ինչ սկզբնախաղ կարող էր լինել:
Յուրաքանչյուր մրցաշարի տրամադրվում եմ շատ լավ: Թեև նոր էի ապաքինվել հիվանդությունից և այն շրջանն էր, որ դեռ մինչև վերջ չէի վերականգնվել, բայց փորձում էի ավելի շատ լավագույն կերպով կենտրոնանալ խաղի վրա:


-Առաջնության ընթացքի, Ձեր ելույթների մասին ի՞նչ կասեք:
-Մեկնարկը դժվար տրվեց, ավելի շատ լավ պարտիաներ խաղացի վերջում: Երևի թե ինչ-որ պահ տեսականորեն, եթե հակառակորդներիս արդյունքերը փոքր-ինչ ուրիշ  լինեին, հնարավոր է, որ նույնիսկ իմ ցուցանիշներով չկարողանայի չեմպիոն դառնալ, բայց ամեն դեպքում ինձ հաջողվեց: Սամվելի Տեր-Սահակյանի հետ պարտիան ամենակարևորն էր: Սամվելն առաջատար էր. հաղթանակը ինձ շանս տվեց պայքարելու  առաջին տեղի համար:


-Հայաստանի առաջնության կրկնակի չեմպիոն, հավաքականում հանդես գալու հնարավորույթուն: Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը, այն պարտավորեցնու՞մ է:
-Հաղթանակը Հայաստանի առաջնությունում տարբերվում է, այն տալիս է մի շարք մրցաշարերի մասնակցելու հնարավորություն: Երբ հաղթում ես, հասկանում ես՝աշխատանքը, որ կատարել ես, հենց այնպես չի անցել: Կարևորը  է, որ աշխատում ես և արդյունքի հասնում:
Հաղթանակը պարտավորեցնում է, անհատական պայքարն այլ է, մեկ այլ բան է, որ խաղում ես հավաքականում, գիտես, որ քեզ հետևում է մի ամբողջ ազգ, սպասում հաղթանակիդ, ուստի ցանկանում ես անպայման հաջող հանդես գալ:
Շատ ուրախ եմ, որ կարողացա չեմպիոն դառնալ. վաղուց չէր հաջողվում, թեև շատ մոտ էի լինում հաղթանակին, վերջում ինչ-ինչ պատճառներով չէր հաջողվում, բայց այս անգամ ստացվեց:

Հայաստան Սպորտ Հայաստանի առաջնություն հաղթանակ Ռոբերտ Հովհաննիսյան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին