f

Անկախ

28 տարի առաջ համակուրսեցու սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանը ցանկանում է ազատ արձակվել, բայց չի զղջում


28 տարի առաջ համակուրսեցու սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանը ցանկանում է պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել, սակայն արարքի համար՝ չի զղջում։

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, այսօր կայացել է Ենոքյանին վաղաժամկետ ազատ արձակելու մասին դիմումի քննությունը, որի ընթացքում դատախազն առարկություններ է ներկայացրել։

Դատախազը հիշեցրել է, որ դատապարտյալ Ենոքյանը մինչև 2019թ․ սեպտեմբերը համարվել է փախուստի հակում ունեցող դասական դատապարտյալ։

Բացի այդ, դատախազը ուշադրություն հրավիրեց դատապարտյալի՝ տուժողի իրավահաջորդի հետ հարաբերությունների վրա՝ նկատելով, որ դատապարտյալը նշված արարքը չի ընդունում և չի զղջում արարքի համար, նշում է, թե ինքը ցավում է այդ իրավիճակի համար, ինքն իր մեղքի բաժինն ունի, բայց իրեն ապօրինի են դատապարտել։ Ենոքյանի ազատ արձակմանը դեմ է նաև տուժողի իրավահաջորդը՝ նշելով, որ թող բոլոր նրանք, որոնք վայելում են «մարդասպանի» հետ շփումները, պատկերացնեն, որ Մհեր Ենոքյանը մուտք է գործել իրենց տուն՝ սպանում իրենց որդուն՝ շատ լավ դաստիարակություն ունեցող, դեռ կյանք չտեսած։ Իոսիֆ Աղաջանովի քրոջ գնահատմամբ՝ ծնողը, ընտանիքի անդամը կարող է ներել, եթե ոչ դիտավորյալ մահ է եղել, դժբախտ պատահար, հնարավոր չէ՝ դիտավորյալ, առավել ևս՝ նման սարսափելի դաժան ձևով սպանված երեխայի, որը սպորտսմեն է եղել և կարող էր միայնակ մի քանի հոգու հաղթել, ներելու կամ քննարկելու նման բան։ Աղաջանովան ափսոսում է միայն այն, որ երկրորդ «մարդասպանն» ազատության մեջ է, երկուսն են մեղավոր և ափսոս է, որ նա 15 տարի պատիժ կրելուց հետո ազատ է արձակվել․ «Ես շատ շնորհակալ եմ Աստծուց, որ մահապատիժը փոխվել է, ցմահ ազատազրկում է կրում»։

Դատական հաջորդ նիստին դիրքորոշում կներկայացնի Մհեր Ենոքյանը։ Դատական նիստը հետաձգվեց՝ մինչև փետրվարի 22-ը, ժամը՝ 14։00-ն։

Հիշեցնենք, որ Մհեր Ենոքյանը 1996-ին նոյեմբերի 29-ին դատապարտվել է մահապատժի՝ համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Ըստ դատավճռի՝ հանցագործությունը Ենոքյանը կատարել է ընկերոջ՝ գյուղատնտեսական ինստիտուտի ուսանող Արամ Հարությունյանի հետ, վերջինիս տանը: Արամ Հարությունյանը դատապարտվել էր ազատազրկման՝ 15 տարի ժամկետով։ 2003-ին, երբ մահապատիժը վերացավ Հայաստանում, Մհեր Ենոքյանը դատապարտվեց ցմահ ազատազրկման։ 2022թ օգոստոսի 19-ին Մհեր Ենոքյանին կիսաբաց ռեժիմից տեղափոխել են ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններ։

Մհեր Ենոքյան ցմահ ազատազրկում Հայաստան

Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Ավելին
Ավելին