Ադրբեջանական կողմին ականապատ դաշտի քարտեզներ տրամադրելու հարց չի քննարկվել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
«Նման հարց ներառված չէ, նման քննարկում տեղի չի ունեցել»,- նշել են գրասենյակից։
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին, թե հայկական կողմը ևս 3 մարզի ականապատ դաշտի քարտեզներ կտրամադրի։