f

Անկախ

Արդեն սկսվել է «համակարգային տեռոր»՝ նամանավանդ մարզային ԲԿ-ների նկատմամբ. Ծաղիկ Վարդանյան


Այսպիսով, հավատալով առողջապահության նախարարության հայտարարություններին և տարեվերջում՝ Նոր տարուց 5 պակաս, կառավարության նիստում հապճեպ, անպատրաստ հաստատած իրավական ակտին, 2024 թ. համարյա ամբողջությամբ առողջապահության նախարարությունը  բժշկական ծառայությունների   պետական պատվերը ֆինանսավորելու է բյուջեի չսահմանափակման սկզբունքով կնքվելիք հրապարակային օֆերտայի պայմանագրին համապատասխան: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պետական առողջապահական գործակալության (ՊԱԳ) նախկին ղեկավար Ծաղիկ Վարդանյանը։

Նա նաև նշել է. «Վաղը 2024 թվականի փետրվարի 1-ն է, սակայն ԱՆ պաշտոնական կայքում բացակայում է վերոնշյալ հրապարակային օֆերտայի պայմանագիրը:

Հետևություն՝ այս «օֆերտան» մեր իմացած օֆերտան չէ, հակառակ դեպքում արդեն իսկ գործող պայմանագրին ընդամենը լրացումներ կկարվեին:

Իսկ երբ վերլուծում եմ բժշկական կազմակերպություններից մեզ հասնող ազդանշանները, ապա ակնառու է, որ արդեն սկսվել է «համակարգային տեռոր»՝ նամանավանդ մարզային ԲԿ-ների նկատմամաբ, չեն խնայում անգամ մանկական վերականգնողական բուժում ստացող շահառուներին՝ աուտիզմով, ՄՈՒԿ(ДЦП), ֆիզիկական, հոգեկան և այլ շեղումներով երեխաներին:

Իհարկե, այս ամենը «փորձարարական ծրագիր» խորագրով է ԱՆ-ն հանրությանը ներկայացնում, սակայն իրականում պարզապես ինքնատիպ ձևով «դուրս են գալիս» իրենց իսկ բերանից հնչեցրած իրականությունը չհամապատասխանող արտահայտության տակից:

Թե ինչ քանդող, ավերող, ոչ մասնագիտական մոտեցումներ է որդեգրել առողջապահության նախարարությունը պետական պատվերի ծառայությունների մասով, ես անպայման հանգամանորեն կանդրադառնամ, սակայն մի բան հստակ է՝ այս ամենից տուժելու են պետական պատվերի շահառու քաղաքացին, բժշկական կազմակերպությունները և առողջապահության նախարարության վարկանիշը:

Հ.Գ. Հավանաբար, կարևորը շեֆի մոտ արդարանալն է, իսկ բնակիչը կդիմանա»:

 

Հայաստան ՀՀ Առողջապահության նախարարություն հրապարակային օֆերտայի պայմանագիր

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին