Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևն այսօր կեսօրին քաղաքում օդային հարձակման նախազգուշացում է հայտարարել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Բնակիչներին խորհուրդ է տրվում գնալ ապաստարաններ կամ տանն անվտանգության միջոցներ ձեռնարկել։ Այսօր տրանսպորտային միջոցների երթեւեկության համար փակվել է նաև Ղրիմի կամուրջը: