f

Անկախ

Ի ՇԱՀ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ. Ավետիք Չալաբյան


Ավետիք Չալաբյանը «Հայոց պատմության» շուրջ ստեղծված իրարանցման մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Երեկ գործող վարչախմբի կողմից «Հայոց պատմության» դեմ ծավալած արշավը աննախադեպ մասշտաբներ ստացավ: Օգտագործելով իրենց ֆեյքերի բանակը և ադմինիստրատիվ ռեսուրսը, հակահայ մոլեռանդների մի խումբ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում մեկ օրվա ընթացքում համարյա 1200 կողմ ձայն է լցրել իր կողմից առաջ տարվող անհեթեթ նախագծի օգտին՝ ավելի, քան հանրային քննարկման ողջ առաջին շաբաթվա ընթացքում ստացված կողմ ձայների թիվը: Ակնհայտ է, որ գաղափարական հոգեվարքի մեջ գտնվող և նորանոր կոռուպցիոն սկանդալներից ցնցվող վարչախմբի համար այս հարցը դարձել է կենաց և մահու կռվի մի դաշտ, նա այս անհույս մարտի մեջ է նետում այժմ իր ողջ պրոպագանդիստական ռեսուրսը՝ Баграмян 26 տխրահռչակ տելեգրամյան ալիքը, civic.am-ը, անձամբ դրանց համակարգող Տարոն Չախոյանին:

Բայց արի ու տես, որ մարդկանց ուղեղների լվացման վրա մասնագիտացված դեմագոգներին այս անգամ չի հաջողվում հաղթել նոր-նոր ոտքի կանգնող հայ քաղաքացիական հասարակությանը: Ի հեճուկս ֆեյքերի գրոհներին, դեմերի թիվը կայքում ևս կայուն աճում է, իրական քաղաքացիները կայքում մոտ 180 դեմ մեկնաբանություն են թողել, շատերը հրաշալի, գիտական մակարդակի փաստարկված, իսկ կողմ գեթ մի մեկնաբանություն էլ չկա: Ամբողջ կրթական կոլեկտիվներ, ինչպիսիք են ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնը կամ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի պատմության լաբորատորիան, հայտնել են իրենց փաստարկված դեմ դիրքորոշումները, մամուլը սկսել է ամենօրյա ռեժիմով գրել իրական հայ մարդկանց և վարչախմբի անդեմ ֆեյքերի այս վիրտուալ ճակատամարտի մասին:

Այս ճակատամարտը վարչախումբն արդեն պարտվել է: Որքան էլ լցոնեք, որքան էլ կեղծեք, որքան էլ խաբեք, մարդկանց աչքերն արդեն բացվում են, մարդիկ սկսում հասկանալ, թե որն է ձեր իրական առաքելությունը, սկսում են տեսնել, որ դուք եկել եք ոչ թե թալանի դեմ պայքարելու (վկան՝ երեկվա ձեր իսկ Էկոնոմիկայի նախարարությունում բազմամիլիոն թալանի խայտառակ բացահայտումները), այլ ազգային պետությունը չեղարկելու, մեր անցյալը, ներկան ու ապագան դիմազրկելու և ջնջելու համար:

Ձեզ դա չի հաջողվելու: Մեր զինանշանի բիբլիական Արարատը ուսապարկ չի դառնալու, արքայական Առյուծը՝ բորենի, վսեմաշուք Արծիվը՝ ագռավ: Ձեր բերած կեղծ արժեքները անապատի փոշու պես մեր լեռների քամին սրբելու է, տանի: Այդ օրը գալու է, որքան շուտ դա գիտակցեք, այնքան քիչ վնաս կտաք մեր երկրին, և այնքան արագ մենք կհաղթահարենք ձեր բերած բոլոր ավերածությունները: Մինչ այդ, իմ երախտագիտությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր չեն վհատվում, ովքեր կռվում են սեփական տեսակի շարունակության համար, ու ովքեր այսօր կերտում են մեր վաղվա հաղթանակները:

Հայաստան «Հայոց պատմություն» դասագիրք նախագծի քննարկում «Հայաստանի պատմություն»

Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ավելին
Ավելին