Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ բավարարեց քննիչների միջնորդությունը և 2 ամիս ժամկետով կալանավորեց «Սիներջի» ընկերության հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանին:
Հիշեցնենք, որ Աշոտ Հովհաննսյանը «Վիցե միսս Եվրոպա-2005» գեղեցկության մրցույթում հաղթած հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի սկեսրայրն է:
Այսօր դատարանը քննեց նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ՝ Անի Գեւորգյանի խափանման միջոցը ընտրելու հարցը: Որոշումը կհրապարակվի ժամը 17.00-ին: Նրա պաշտպանը հայտարարեց, որ իր պաշտպանյալը բացարձակ կոռուպցիայի հետ կապ չունի:
Հիշեցնենք, որ էկոնոմիկայի նախարարությունում նախօրեին 7 անձ է ձերբակալվել, այդ թվում մեր օր առաջ էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից ազատված Անի Իսպիրյանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ձերբակալվել է նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գեւորգյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ էկոնոմիկայի նախարարությունում ձերբակալություններից հետո ձերբակալվել են նաև IT ամենահայտնի կազմակերպություններից մեկի` «Սիներջիի» մի խումբ աշխատակիցներ։
«Սիներջիի» հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը երկքաղաքացի է՝ նաև ԱՄՆ քաղաքացիություն ունի։ Նա «Վիցե միսս Եվրոպա-2005» գեղեցկության մրցույթում հաղթած հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի սկեսրայրն է։