f

Անկախ

Ադրբեջանն ինքնակամ վերածվում է ազգայնականությամբ տառապող քաղաքակրթական վտարանդու»․ հայտարարություն


Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն արձագանքել է Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի հայտարարություններին.

«Իսլամական համագործակցության կազմակերպության օմբուդսմենների ասոցիացիայի խորհրդի 10-րդ հանդիպման ժամանակ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան իր ելույթում «անհանգստություն» է հայտնել մարդու իրավունքների և ազատությունների ապահովման ոլորտում առկա խնդիրների շուրջ։ Նա մասնավորապես մատնանշել է մարդկանց հիմնարար իրավունքների կոպիտ խախտումները և բռնի միգրացիայի աճը, որին զուգահեռ, ըստ Ս․ Ալիևայի, թուլացրել են ՄԱԿ-ի նախաձեռնությունները։

Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի դիտարկումները, տեղին լինելով, այնուհանդերձ երկիմաստություններ են պարունակում։ Դժվար է մատնացույց անել մեկ այլ պետություն, որը չափազանց կարճ ժամկետում իրականացրած լինի մարդկանց հիմնարար իրավունքների այնքան կոպիտ խախտումներ, որքան Ադրբեջանը, դժվար է մատնացույց անել այնպիսի պետություն, որն օրերի ընթացքում իրականացրած լինի ավելի քան 100 հազար բնակչության էթնիկ զտում, ինչպես որ վարվեց Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ։ Հետևապես հարց է առաջանում՝ մարդկանց հիմնարար իրավունքների կոպիտ խախտումների և բռնի միգրացիայի աճի մասին խոսելիս արդյո՞ք Ադրբջանի մարդու իրավունքների պաշտպանը նկատի ունի սեփական կառավարության գործելաոճը այս առումներով, թե մենք կրկին գործ ունենք երեսպաշտ և մերկապարանոց հայտարարությունների հետ։ Այս հարցի պատասխանը իրեն սպասեցնել չի տալիս, քանի որ առավել զավեշտալի է պաշտպանի դիտարկումը շրջակա միջավայրի վրա օկուպացիայի և ռազմական հակամարտությունների բացասական ազդեցության մասին։ Եվ այս մասին բարձրաձայնում է մի երկրի օմբուդսմեն, որը 2020 թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ կիրառել է արգելված զինատեսակներ, այդ թվում՝ ֆոսֆորային զենք։

Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանը, խոսելով «ազատագրված տարածքներում կայուն բնակեցման և անվտանգ կեցության ապահովման նպատակով իրականացվող շինարարական աշխատանքների մասին» հմտորեն շրջանցում է Լեռնային Ղարաբաղի բնիկ էթնիկ հայության վերադարձի անօտարելի իրավունքի իրացման անհրաժեշտությունը՝ «լեգիտիմացնելով» Լեռնային Ղարաբաղի միակողմանի բնակեցման ադրբեջանական գործելակերպը:

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության հարցերով 29-րդ նստաշրջանի՝ Ադրբեջանում անցկացվելը Ս․ Ալիևան բնորոշում է որպես Ադրբեջանի նկատմամբ մեծ վստահության և հարգանքի վառ օրինակ այն պարագայում, երբ օրեր առաջ ԵԽԽՎ-ն չի վավերացրել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։ Մարդու իրավունքների պաշտպանը հավանաբար հարկ չի համարել նշել, որ իր ներկայացրած երկիրը պատրաստակամ է ժխտել, մերժել կառուցողականության ցանկացած առաջարկ, ոտնահարել միջազգային իրավունքի ցանկացած նորմ և ընտրանքային մոտեցում ցուցաբերելու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի դիտարկումները՝ դրանք համարելով «ադրբեջանական ընտրանքային իրավապաշտության» հերթական դրսևորում։ Նման կերպ Ադրբեջանը քայլ առ քայլ հեռանում է իրատեսության և ընկալելի լինելու սահմաններից՝ ինքնակամ վերածվելով ազգայնականությամբ տառապող քաղաքակրթական վտարանդու»։ Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միություն

 

Գարդման-Շիրվան- Նախիջևան միություն հայտարարություն Ադրբեջան

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին