f

Անկախ

Ապօրինի գույքի անվան տակ բռնագանձված 6 անշարժ գույքից պետգույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռին է փոխանցվել միայն ԱՕԿՍ-ի շենքը․ գույքի գնահատում չի արվել, աճուրդի չի հանվել


Ապօրինի ծագման գույքի բռնագանձման վարույթների շրջանակներում ՀՀ-ին փոխանցված 6 անշարժ գույքից դեռևս միայն մեկն է գտնվում Պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում։ Խոսքը՝ Աբովյան 3 հասցեում գտնվող ԱՕԿՍ-ի հայտնի շենքի մասին է, որը պետությանն է փոխանցվել հաշտության համաձայնության հաստատման հիման վրա։ Շենքի հետագա ճակատագիրը, սակայն, հայտնի չէ։ Պետական գույքի կառավարման կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ դեռևս որևէ որոշում չկա՝ շենքի հետագա ճակատագրի հետ կապված։ Գույքի գնահատում դեռևս չի իրականացվել, շենքն աճուրդի չի հանվել։

Ինչ վերաբերում է ապօրինի ծագման գույքի բռնագանձման վարույթների շրջանակներում ՀՀ-ին փոխանցված մյուս հինգ գույքին, ապա դրանք դեռ չեն հաշվառվել որպես պետական գույք՝ ՊԳԿԿ-ի հաշվեկշռում, գույքի՝ միակողմանի ընդունում դեռ չի եղել, ընթացքի մեջ է։

Հիշեցնենք, որ ապօրինի գույքի բռնագանձման գործընթացի շրջանակներում կնքվել է թվով 4 հաշտության համաձայնություն, որոնցով ՀՀ-ին է փոխանցվել 6 անշարժ և 1 շարժական գույք, ինչպես նաև՝ շուրջ 80 միլիոն ՀՀ դրամ։ Կնքված հաշտությունների ընդհանուր հանրագումարային արժեքը, ըստ դատախազության, կազմում է շուրջ 2 մլրդ 200 մլն ՀՀ դրամ։ Նշված հաշտության համաձայնություններից 2-ը կնքվել է դատական փուլում, իսկ 2-ը՝ արտադատական։

Նշենք նաւ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձնման գործերով վարչության ձևավորումից ի վեր նախաձեռնվել է ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ թվով 438 ուսումնասիրություն, որի արդյունքներով 98 հայցադիմում է ներկայացվել դատարան։ Որևէ մեկով դեռևս որևէ դատավճիռ կայացված չէ, հայցադիմումներից միայն 7-ն է գտնվում բուն դատաքննության փուլում։

Մասնագետների կարծիքով՝ առաջիկայում դժվար է նաեւ ակնկալել դատական ակտեր՝ նման վարույթներով, քանի որ սույն օրենքը խնդրահարույց է ու արդեն երկու տարի է, ինչ օրենքի սահմանադրականության հարցը վիճարկող դիմումը գտնվում է ՍԴ-ում։ Հարցերի հարցն է՝ ինչու, օրինակ, ուրիշ քաղաքացուց կատարած հափշտակության շնորհիվ ձեռք բերված գույքը պետությունը բռնագանձում ու պետականացնում եւ ոչ թե վերադարձնում տուժողին, ինչու պետք է քաղաքացին ապացուցի իր անմեղությունը, որ իր գույքն օրինական է եւ ոչ թե պետությունը հիմնավորի դրա անօրինականությունը։

Ապօրինի ծագման գույքի բռնագանձում ԱՕԿՍ–ի շենք Հայաստան

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին