Միայն հունվարին խորհրդարանի աշխատակազմը միլիոնավոր դրամների առանց մրցույթի նմանատիպ ծառայություններ է պատվիրակել տարբեր ընկերությունների:
Տպավորություն է, որ տարեսկզբին ԱԺ-ի քեֆին քեֆ չի հասել. մեկ ամսում մեկ անձ ընթացակարգով տասնյակ պայմանագրերով ԱԺ-ն ներկայացուցչական և հյուրանոցային ծառայություններ է պատվիրակել՝ «Արմենիա Թրավել+Մ », «Գոլդեն Փելիս Հյուրանոց», «ԷՄ ԲԻ ՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ներից, «Աստորիա Ինվեստ», «Դվին» հյուրանոցային համալիր» ՓԲԸ-ներից, «ՊԵՑՑՈ» ՍՊԸ-ից, «Երևան Հյուրանոց» ԲԲԸ-ից, «Յամա տուր, «Ռեպուբլիկա» և «Պաուլաներ», «ՍԻԹԻ ՍԵՆԹՐԱԼ», «Դը Փաբլիք», «Բլիզարդ» ՍՊԸ-ներից:
168.am-ը տարբեր հրապարակումներով անդրադառնալով գերատեսչությունների կողմից ոչ մրցակցային ընթացակարգերով, առանց մրցույթների գնումներին՝ հիշեցրել է, որ դրանք պարունակում են կոռուպցիոն ռիսկեր, սակայն այդպիսի գնումների շքերթը շարունակվում է: