f

Անկախ

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում սկսվել է Գրետա Թունբերգի դատավարությունը


Հինգշաբթի օրը՝ փետրվարի 1-ին, Լոնդոնի Վեսթմինսթերյան դատարանում սկսվել է բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգի դեմ դատավարությունը: Նա մեղադրվում է հասարակական կարգը խախտելու մեջ։

Թունբերգը և մի քանի այլ ակտիվիստներ ձերբակալվել են ակցիայի ժամանակ, որը համընկնում էր Լոնդոնում ընթացող Էներգետիկ հետախուզության ֆորումի հանդիպման հետ, որին մասնակցում էին համաշխարհային նավթագազային մի քանի հսկաներ: Ըստ ոստիկանության՝ ցուցարարները խախտել են հասարակական կարգը, քանի որ հրաժարվել են կատարել սպայի՝ բողոքի ակցիան այլ համաձայնեցված վայր տեղափոխելու պահանջը։

Դատարանում Գրետա Թունբերգին կարող է սպառնալ մինչև 2500 ֆունտ (2928 եվրո) տուգանք: Ակնկալվում է, որ դատական գործընթացը կտեւի երկու օր։

2023 թվականի հոկտեմբերի բողոքի ակցիայի մասնակիցները խոշոր էներգետիկ ընկերություններին մեղադրում էին սաբոտաժի մեջ, որով նրանք ձգտում էին ավելի շատ շահույթ ստանալ:

«Աշխարհը խեղդվում է հանածո վառելիքի մեջ: Տասնամյակներ շարունակ այս ընկերությունները տեղյակ են եղել իրենց բիզնես մոդելների հետևանքների մասին, սակայն ոչինչ չեն արել: Մենք չենք կարող թույլ տալ, որ դա շարունակվի», - ասել էր Թունբերգն այն ժամանակ:

Վերջին մի քանի ամիսների ընթացքում Գրետա Թունբերգը մի քանի աղմկահարույց հայտարարություններ է արել։ Դրանց մեծ մասը վերաբերում էր Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ Իսրայելի պատերազմին։ 2023 թվականի հոկտեմբերին ակտիվիստը «X» սոցիալական ցանցում լուսանկար էր հրապարակել՝ «Ես աջակցում եմ Գազային» գրությամբ։ Դրանից հետո Թունբերգը բազմիցս մասնակցել է պաղեստինամետ և հակաիսրայելական ցույցերին։

Աշխարհում Մեծ Բրիտանիա Գրետա Թունբերգ

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին