f

Անկախ

«Հրապարակ». Փաշինյանի ձեռագիրը ստալինյան բռնաճնշումների ժամանակներն են հիշեցնում


«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի ձեռագիրը ստալինյան բռնաճնշումների ժամանակներն են հիշեցնում, երբ չէին խնայում ո՛չ մերձավոր զինակիցներին, ո՛չ կանանց ու երեխաներին։ Վերջին կոռուպցիոն «բացահայտումների» շոուի գլխավոր դերակատարները հիմնականում կանայք են՝ էկոնոմիկայի 32-ամյա փոխնախարարը, վարչության պետը, «Սիներջի» ընկերության 2 կին ներկայացուցիչ, որոնց նախնական կալանքի հարցում Փաշինյանի գրպանային իրավապահներն անգամ հաշվի չառան նրանց խնամքի տակ գտնվող մանկահասակ երեխաներին եւ մեղադրանքի բնույթը:

Անգամ «բռնապետ» հռչակված Սերժ Սարգսյանի ժամանակ չգրված կանոն կար, որ տնտեսական հանցագործությունների համար կանանց նախնական կալանք չէին տալիս` նրանք ազատության մեջ էին մնում մինչեւ դատավճիռը։

Երեկ կանանց իրավունքների պայքարի առաջամարտիկ Զարուհի Բաթոյանին հարցրինք՝ խնդրահարույց չէ՞ կատարվածը։ «Ես շատ ընդհանրական պատասխան եմ տալու, բայց բոլոր իրավիճակներում կանայք եւ երեխաները շատ ավելի խոցելի են, քան տղամարդիկ, լինի կոռուպցիոն սկանդալ, թե բռնություն, քաղաքական կյանք, անկախ քաղաքական պատկանելությունից։ Ցավոք, դա եղել է միշտ եւ շարունակում է ինձ մտահոգել։ Ես կարծում եմ, որ, այո, մենք պետք է միշտ զգույշ լինենք, երբ գործ ունենք կանանց հետ, այո՝ անմեղության կանխավարկածի հետ, սա միշտ եմ ասել»։

Այսինքն՝ խնդրահարո՞ւյց եք համարում եւ կարծում եք, որ կանանց «փակում» են, քանի որ նրանցից հե՞շտ է ցուցմունքներ ստանալը։ «Հույս ունեմ, որ ոչ»: Իսկ դատապարտո՞ւմ եք, որ կանայք են թիրախավորվել։ «Ես դատապարտում եմ ցանկացած թիրախավորում, որը մարդու սեռով, հաշմանդամությամբ եւ քաղաքական պատկանելությամբ է պայմանավորված»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

ձերբակալություններ Զարուհի Բաթոյան կանայք Նիկոլ Փաշինյան Հայաստան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին