f

Անկախ

Գլխավոր քարտուղարին գաղտնալսե՞լ են. ինչու՞ է վարչապետն աշխատանքից ազատել Կարեն Սարգսյանին


Էկոնոմիկայի նախարարությունում տարին սկսել է սկանդալային պաշտոնանկություններով: Էկոնոմիկայի երիտասարդ փոխնախարար Անի Իսպիրյանի պաշտոնանկությունից առաջ նախարարությունում մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր պաշտոնյա է ազատվել աշխատանքից:

Խոսքը Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար, ԳԱԱ տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչ Կարեն Սարգսյանի մասին է, ում պաշտոնանկության պատճառների մասին NEWS.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել:

Մասնավորապես նախարարության մեր աղբյուրները հայտնում են, որ տևական ժամանակ ԱԱԾ-ն գաղտնալսումներ է իրականացրել էկոնոմիկայի նախարարությունում և ստացված տվյալները փոխանցել վարչապետին: ԱԱԾ-ի գաղտնի օպերացիայի «զոհ» է դարձել նաև Սարգսյանը, ում հորդորել են ավելորդ աղմուկից խուսափելու համար աշխատանքից ազատման դիմում գրել, իսկ 2024 թվականի հունվարի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Կարեն Սարգսյանին էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատելու մասին: Ներկայումս նախարարության գլխավոր քարտուղարի պարտականությունները ժամանակավորապես կատարում է Ժաննա Զաքարյանը:

Կարեն Սարգսյանը NEWS.am-ի հետ հեռախոսազրույցում հայտնեց, որ աշխատանքից դուրս է եկել իր ցանկությամբ՝ սեփական դիմումի համաձայն։ Նա հրաժարվեց մեկնաբանել ազատման պատճառը՝ միաժամանակ հերքելով իրեն գաղտնալսելու, իր անվան հետ կապված «այլ» խոսակցությունները:

 «Հիմա ես միայն դասախոսական աշխատանքով եմ զբաղվում՝ գիտամանկավարժական։ Դա տվյալ պահին ավելի հոգեհարազատ է։ Թե՛ անձական, թե՛ աշխատանքային որևէ խնդիր չի եղել։ Դա իմ անձնական որոշումն է։ Երևի ինձ այդքան էլ հարմար չէր։ Թե հետագայում ո՞նց, ի՞նչ, չեմ կարող ասել։ Բայց էս պահին այսպես է ճիշտ»,- ասաց Կարեն Սարգսյանը։

Նշենք, որ Սարգսյանը նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվել էր 2022-ի դեկտեմբերին։ Մինչ այդ նա հանդիսանում էր «Լուսավոր Հայաստան» կուսակցության տնտեսական հանձնաժողովի քարտուղարը և աչքի էր ընկնում գործող իշխանությունների օգտին տնտեսական մեկնաբանություններ անելով, կառավարության տնտեսական աճի ցուցանիշները գովաբանելով:

Կարեն Սարգսյան պաշտոնից ազատում գաղտնալսում Հայաստան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին