Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այսօր՝ փետրվարի 2-ին, հանդիպել է Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հետ:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի գրասենյակից Անկախին հայտնում են, որ հակակոռուպցիոն քաղաքականության շրջանակներում, քննարկվել են պետական պաշտոնյաներին տրվող նվերներին վերաբերվող օրենսդրական կարգավորումները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները` առկա օրենսդրության կատարելագործման ուղղությամբ:
Արձանագրվել է, որ հակակոռուպցիոն քաղաքականությունը կառավարող խմբակցության և Կառավարության գլխավոր առաջնահերթություններից է: