«Շատ հարցերում Հայաստանի գործող Սահմանադրությունը մրցունակ է, սակայն որոշակի սկզբունքների փոփոխման, վերընտրման անհրաժեշտություն եմ տեսնում»,- Դատավորների ժողովի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը:
Հարցին՝ ձեզ մեղադրում են իշխանություների կամքը կատարելու, քաղաքական գործերով շատ անձանց կալանքի տանելու համար, ինչպե՞ս կմեկնաբանեք, նա պատասխանեց. «Ցանկացած քննադատությանը վերաբերվում եմ շատ հանգիստ, քանի որ դատավոր դարձած անձը պետք է ունենա համապատասխան անձնական, մասնագիտական, դաստիարակչական որակներ իրեն ուղղված ցանկացած քննադատությանը հանգիստ և հավասարակաշռված վերաբերվելու համար»։