Լոնդոնի դատարանն արդարացրել է բնապահպան-ակտիվիստ Գրետա Թունբերգին։ Նա մեղադրվում էր այն բանի համար, որ հրաժարվել է ենթարկվել բողոքի ցույցը դադարեցնելու մասին ոստիկանության հրահանգներին։ Բողոքի ակցիայի ժամանակ փակվել էր անցյալ տարի Լոնդոնում նավթի և գազի արդյունաբերության խոշոր համաժողովի մուտքը, հայտնում է AP-ն։
2023 թվականի հոկտեմբերին Թունբերգը և մի քանի այլ ակտիվիստներ ձերբակալվեցին Լոնդոնում Էներգետիկ հետախուզության ֆորումի հանդիպմանը նվիրված ակցիայի ժամանակ, որին մասնակցում էին համաշխարհային մի քանի նավթագազային հսկաներ։ Ըստ ոստիկանության՝ ցուցարարները խախտել են հասարակական կարգը, քանի որ հրաժարվել են կատարել սպայի՝ բողոքի ակցիան այլ համաձայնեցված վայր տեղափոխելու պահանջը։