f

Անկախ

ԶԼՄ․ Զելենսկին Զալուժնիի՝ ևս 500 հազար մարդու մոբիլիզացնելու առաջարկն «անիրագործելի» է անվանել


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հունվարի 29-ին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի հետ զրույցում Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարին փոխարինելու իր ցանկությունը բացատրել է «իրավիճակը երիտասարդացնելու» անհրաժեշտությամբ, «The Washington Post»-ին ասել է աղբյուրը: 

Ուկրաինայի նախագահը մատնանշել է հակամարտությունից ուկրաինացիների հոգնածությունը և արևմտյան երկրների ռազմական օգնության ձգձգումները, գրում է Forbes-ը։ Սակայն The Washington Post-ը գրում է, որ պարզ չէ, թե արդյոք նոր գլխավոր հրամանատարը կկարողանա շտկել իրավիճակը «առանց ուժերի և սպառազինությունների զգալի ավելացման»։

Ինչպես գրում է թերթը, Զալուժնին հենց դա է պահանջել։ Զրույցին ծանոթ երկու աղբյուրների համաձայն՝ Ուկրաինայի զինված ուժերի ներկայիս գլխավոր հրամանատարը կրկին Զելենսկիին առաջարկել է մոբիլիզացնել ևս 500 հազար մարդու, սակայն Ուկրաինայի նախագահն այս առաջարկն «անիրականալի» է անվանել համազգեստի և զենքի պակասի ֆոնին։ Այդ կապակցությամբ հունվարի 29-ի զրույցից հետո Զելենսկու և Զալուժնիի միջև տարաձայնություններն ավելի են սրվել, ասել են թերթի զրուցակիցները։

Աղբյուրներից մեկի համաձայն՝ Զալուժնիի հետ կարող են պաշտոնանկ արվել նաեւ նրա շտաբի բարձրաստիճան անդամները։ Զալուժնիի հեռացումը կարող է ռազմավարական ռիսկեր ստեղծել, քանի որ նա մեծ ժողովրդականություն է վայելում ինչպես զինվորականների, այնպես էլ բնակչության շրջանում, գրում է WP-ն։ Հրատարակության տվյալներով՝ Զալուժնին ամուր կապեր է ունեցել արեւմտյան գործընկերների հետ եւ նա ռազմական տեխնիկայի որոշակի տեսակների համար ուղիղ բանակցություններ է վարել։

Հունվարի 29-ին ուկրաինացի քաղաքական գործիչ Բորիսլավ Բերեզան իր Telegram ալիքում հայտարարել էր Զալուժնիին աշխատանքից հեռացնելու մասին։ «Տեղեկությունը հաստատվել է։ Զելենսկին հեռացրել է Գերագույն գլխավոր հրամանատար Զալուժնիին»,- գրել էր նա։

Սակայն Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հերքել էր այս տեղեկությունը։  «Հարգելի լրագրողներ, մենք անմիջապես պատասխանում ենք բոլորին՝ ոչ, դա ճիշտ չէ»,- ասված էր գերատեսչության Telegram-յան ալիքում տարածված հաղորդագրության մեջ։ Զալուժնիի պաշտոնանկությունը հերքել էր նաեւ Ուկրաինայի նախագահի ներկայացուցիչ Սերգեյ Նիկիֆորովը։ «Խոսակցության թեմա չկա»,- ասել էր նա։

Աշխարհում Վլադիմիր Զելենսկի մոբիլիզացիա ռուս-ուկրաինական պատերազմ Վալերի Զալուժնի

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին