Պատերազմից ավերված Եմենում միլիոնավոր խաղաղ բնակիչներին աջակցելու համար այս տարի 2,7 միլիարդ դոլար կպահանջվի, հայտարարել են ՄԱԿ-ը և գործընկերները:
Սաուդիան Արաբիայի գլխավորությամբ կոալիցիայի կողմից աջակցություն վայելող կառավարական ուժերի և երկրի մեծ մասը վերահսկող ապստամբ խուսիտների միջև դիմակայությունը հանգեցրել է նրան, որ 18,2 միլիոն եմենցիներ օգնության և պաշտպանության կարիք ունեն։
ՄԱԿ-ը կոչ է արել երես չթեքել Եմենի ժողովրդից և ֆինանսավորում տրամադրել։
12,4 միլիոն մարդ չունի խմելու ջուր, ինչը մեծացնում է վարակիչ հիվանդությունների ռիսկը, իսկ ավելի քան 4,5 միլիոն երեխա դպրոց չի հաճախում։
Եմենում 4,5 միլիոն մարդ տեղահանված է, որոնց մեկ երրորդը մեկ անգամ չէ, որ ստիպված է եղել լքել իր տները: