Փարիզի խոշոր Գար դը Լիոն կայարանում անհայտ անձը դանակով հարձակվել է անցորդների վրա՝ վիրավորելով երեք մարդու, տեղեկացնում է АР-ն։
Փարիզի ոստիկանությունը տեղեկացրել է, որ աշխատակիցներն արագ բռնել են հարձակվողվին տեղի ժամանակով ժամը 08.00-ին մոտ։ Տուժածներից մեկը ծանր վիճակում է, երկուսը ավելի թեթև վերքեր են ստացել։
Ոստիկանությունն այլ մանրամասներ չի ներկայացրել։
Վերջին նման հարձակումը տեղի էր ունեցել Էյֆելյան աշտարակի մոտ դեկտեմբերին. մահացել էր մի գերմանացի զբոսաշրջիկ, երկու մարդ վիրավորվել էր։