f

Անկախ

Վրաստանի վարչապետի թեկնածուն խոստացել է նպաստել Հարավային Կովկասում խաղաղության ապահովմանը


Վրաստանը կշարունակի ջանքեր գործադրել Հարավային Կովկասում խաղաղության, համագործակցության և կայունության հաստատման համար։ Այս մասին ասվում է Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Կոբախիձեի ծրագրում։

Վրաստանի խորհրդարան է ներկայացվել «Հանուն եվրոպական պետության կառուցման» ծրագիրը։ Վրաստանի օրենսդիր մարմինը փետրվարի 8-ին վստահություն կհայտնի վարչապետի թեկնածուին, նրա կառավարության կազմին և ծրագրին։

«Վրաստանը շարունակում է տարածաշրջանում հավասարակշռված քաղաքականություն վարել և այդպիսով իր զգալի ներդրումն ունենալ տարածաշրջանի կայուն զարգացման գործընթացում: Այս տեսանկյունից առաջին հերթին ջանքեր կգործադրվեն Հարավային Կովկասում խաղաղությունը և համագործակցությունը խթանելու հարցում: Այդ նպատակների իրագործման համար անհրաժեշտ է ամրապնդել հաջող համագործակցությունը հարևան պետությունների հետ, ինչպես նաև շարունակել ազգային շահերի, ռազմավարական գործընկերության և բարիդրացիության հիմքով սահմանների սահմանազատման գործընթացը»,- ասված է ծրագրում, որը հրապարակված է խորհրդարանի կայքում։

Փաստաթղթում ասվում է, որ կարևոր է պահպանել և ամրապնդել երկկողմ ռազմավարական հարաբերությունների առկա բարձր դինամիկան Թուրքիայի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի հետ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության ներկայիս նախագահ Իրակլի Կոբախիձեն առաջադրվել է որպես երկրի վարչապետի թեկնածու։

Վրաստանի կառավարության ղեկավարի պաշտոնը թափուր է մնացել այն բանից հետո, երբ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարեց իր հրաժարականի և իշխող կուսակցության նախագահ դառնալու մտադրության մասին։ Ղարիբաշվիլին և Կոբախիձեն փաստացի փոխեցին իրենց դիրքերը։

Տարածաշրջան Վրաստան վարչապետի փոփոխություն

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին