Հասանլի Ալիևը անասուններին տարել էր արոտի, երբ դեպքը տեղի է ունեցել։
Արցախի նախկին շփման գծի հատվածում ականի վրա ադրբեջանցի է պայթել։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ տուժածը 2001 թվականին ծնված Հասանլի Շահին օղլու Ալիևն է։ Դեպքը տեղի է ունեցել, երբ նա անասուններին տարել էր արածեցնելու։
Ալիևը վիրավորվել է ոտքի շրջանում և հիվանդանոց է տեղափոխվել։ Դեպքի առնչությամբ քննություն է տարվում։