f

Անկախ

Սուսաննա Գաբոյան. «Հաղթանակն օգնեց հետ բերել հավատն ուժերիս հանդեպ»


Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացած  Հայաստանի շախմատի կանանց 2024 թվականի առաջնությունում, 9 հնարավորից հավաքելով 7,5 միավոր, արժանիորեն հաղթող ճանաչվեց Սուսաննա Գաբոյանը: Հայ մարզուհին ստուգատեսն անցկացրեց առանց պարտության  և չեմպիոնի կոչումը նվաճեց 3-րդ անգամ (2015, 2021):  
Անկախի հետ զրույցում Սուսաննա Գաբոյանը կիսվում է տպավորություններով՝ նշելով, որ առաջնությունում հաղթանակը վերականգնեց հավատը սեփական ուժերի նկատմամբ:


-Շնորհավորում ենք տարվա հաղթական մեկնարկի և առաջնության եռակի չեմպիոն դառնալու կապակցությամբ: Ինչպե՞ս էիք նախապատրաստվել:
-Շնորհակալ եմ: Հատուկ նախապատրաստական շրջան չեմ անցել. տարեվերջին մասնակցեցի աշխարհի բլից, ռապիդ առաջնություններին, ինչն առանձնապես որևէ կապ չունի դասական շախմատի հետ, բայց, ամեն դեպքում, ինձ որոշակի հարցերով  օգնեց, որ ֆորմայի մեջ լինեմ: Առաջնությանը լավ ու մարտական էի տրամադրված:


-Լավ առաջնություն անցկացրիք, միայն հաղթանակներ տոնելով և ոչ-ոքիներ խաղալով. որևէ պարտիա կառանձնացնե՞ք:
-3 պարտիա՝ վճռորոշ պարտիա, որ 6-րդ խաղափուլում խաղացի, մրցակիցս թվականի չեմպիոն Մարիա Գևորգյանն էր, ինձ հաջողվեց հաղթանակ տանել, գեղեցիկ պարտիա՝ մրցակից Կոբակ Պոլինա  և գերլարված պարտիա՝ նախավերջին տուրում Խաչատրյան Մարիամի դեմ:


-Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը:
-Ցանկացած հաղթանակ դրական էմոցիաներ է հաղորդում, և տարբեր մրցաշարերում հաղթելը, ինչպես բոլորի մոտ, տարբեր  զգացողություններ է առաջացնում: Ինչքան որ հաճելի զգացողություն է հաղթելը, այնքան պարտավորեցնող է: Առաջնությունում հաղթանակն  օգնեց հետ բերել հավատն իմ հանդեպ, վստահություն ներշնչեց, քանի որ  վերջին շրջանում այդքան էլ հաջող ելույթներ չէի ունենում: Անցած տարի այդքան էլ շատ մրցաշարերի չեմ մասնակցել: Առաջնությունն ինձ օգնեց, որ վերականգնեմ ուժերս, փորձեմ նորից հավատալ իմ ուժերին, գալիք մրցաշարերին ավելի լավ ելույթներ ունենալ, ավելի լավ խաղ ցուցադրել: 
Ցանկանում եմ  շնորհակալություն հայտնել ընտանիքիս, ընկերներիս, այն մարդկանց, որոնք մրցաշարիի 10 օրվա ընթացքում ինձ «հանդուրժել» են, աջակցել: Այդ աջակցությունն ինձ համար անգնահատելի է: Այն մարդկանց, որոնք այդ օերեին կողքիս են եղել, անչափ շնորհակալ եմ:


-Հաղթանակը Ձեզ ընձեռեց հնարավորություն՝ հանդես գալու Հայաստանի հավաքականում:
-Հավաքականում հանդես գալը պարտավորեցնում է, քանի որ ներկայացնում ես երկիրդ, և գիտակցում ես, որ որոշ չափով քո խաղից է կախված է  թիմի արդյունքը, ինչը, բնականաբար, ավելի շատ է պարտավորեցնում՝ համեմատած անհատական խաղերին:

Շախմատ Սպորտ Հայաստան Հայաստանի առաջնություն հաղթանակ չեմպիոն ոսկե մեդալ Սուսաննա Գաբոյան հարցազրույց խմբագրի ընտրանի

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին