f

Անկախ

Անկախության Հռչակագրի գոյությունը չի կարող դադարել, անփոփոխելի փաստաթուղթ է ու կախված չէ Սահմանադրությունից. գիտնականներ


Անկախության հռչակագիրը իրավաբանորեն անփոփոխելի փաստաթուղթ է եւ կախված չէ Սահմանադրությունից։ Այս համոզման են հայ սահմանադրագետներ, իրավագիտության դոկտորներ Գ․ Հարությունյանը և Ա․ Ղամբարյանը։ Ընդ որում, այդ մասին նրանք նշել են դեռեւս տարիներ առաջ։ Այսպես՝ Հռչակագրի ընդունման 20-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ իր զեկույցում ՀՀ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը ընդգծել է՝ Անկախության հռչակագիրը «հայկական սահմանադրականության անբաժանելի մասն է» ։

Նկատենք, որ նա չի նշում՝ Հռչակագիրը Սահմանադրության կառուցվածքային մասն է, այլ՝ շեշտում, Անկախության հռչակագիրը սահմանադրականության անբաժանելի մասն է, իսկ «Սահմանադրությունը» և «սահմանադրականությունը» նույնական չեն։

Իսկ Ա․ Ղամբարյանը, ամենայն հավանականությամբ, նախազգալով այն, ինչ այսօր իշխանությունները ցանկանում են անել Անկախության հռչակագրի և ՀՀ Սահմանադրության հետ, դեռեւս 2020թ․ թվականին իր գիտական հոդվածներից մեկում նշել է մի քանի թեզեր, որոնք ներկայումս հասարակությանը կօգնի գիտակցել Անկախության հռչակագրի և Սահմանադրության կապը․

1) Անկախության հռչակագիրը նախասահմանադրական փաստաթուղթ է, այն Սահմանադրության գոյարանն է, դրա արարման հենքը: Սահմանադրության նախաբանի սկիզբը վկայությունն է այն բանի, որ Անկախության հռչակագիրը Սահմանադրության նախասկիզբն է:

Անկախության հռչակագիրը ամրագրում է հայ պետականության և դրա պահպանության անմաշ (մշտնջենական) հիմունքները, որոնց վրա պետք է խարսխվի նաև ձևական իմաստով Սահմանադրությունը:

2) Անկախության հռչակագրի ճակատագիրը ինքնավար է ՀՀ Սահմանադրության ճակատագրից: Սահմանադրությունները, այդ թվում՝ նրանց նախաբանները փոփոխական են (շարադրվում են նոր խմբագրությամբ), Անկախության հռչակագիրը՝ անփոփոխ (անանց) է:

Անկախության հռչակագիրը իրավաբանորեն անփոփոխելի փաստաթուղթ է։ Հայ պետականության հավերժական և անծախ (անսպառ) երաշխիքը՝ Անկախության հռչակագիրը, չի կարող դադարել, այն չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն, այն հարատև գործող փաստաթուղթ է:

Անկախության հռչակագրի ինքնավարությունը և անփոփոխելիությունը հիմք են տալիս պնդելու, որ ժողովրդի պետականություն ունենալու իրավունքի նյութական կեցությունը անոչնչանալի է և կախված չէ Սահմանադրությունից:

Հայաստանի անկախության հռչակագիրը պետականաստեղծ (հիմնադիր) նշանակության ակտ է, ուստի այն պետք է ընկալել որպես պետականության պահպանման անանց (հավերժական) երաշխիք:

Նոր Սահմանադրություն ընդունելու և Անկախության հռչակագրի գոյությունը դադարեցնելու ներկայիս իշխանության վտանգավոր նախաձեռնությունների ֆոնին Գ․ Հարությունյանի և Ա․ Ղամբարյանի այս թեզերը վկայում են՝ անկախ նրանից, թե որևէ քաղաքական ուժ ին՞չ կանի թղթերի հետ, միևնույնն է, չեն կարող փոխել ազգային իրավունքի բնույթը։

Ասել է, թե՝ եթե անգամ այսօրվա իշխանությունը հասնի նոր Սահմանադրության ընդունմանը ու նախաբանից հանի Անկախության հռչակագրի վրա հղումը, միեւնույն է, Հռչակագիրը շարունակելու է իր գերակայող գոյությունը։

Գագիկ Հարությունյան Արթուր Ղամբարյան Անկախության հռչակագիր Սահմանադրություն Հայաստան

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին