f

Անկախ

Բլինքենը ժամանել է Սաուդյան Արաբիա. ինչ հարցեր կքննարկվեն


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ժամանել է Սաուդյան Արաբիա։ Սա նրա առաջին կանգառն է Մերձավոր Արևելքի խոշոր շրջագայության շրջանակներում: Ուղևորության նպատակն է նպաստել Սաուդյան Արաբիայի և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններին, ինչպես նաև առաջընթացի հասնել ռազմական գործողությունների ավարտից հետո Գազայի հատվածի կառավարման հարցում։ Այս մասին գրում է Ամերիկայի ձայնը։

Հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո ամերիկացի դիվանագետի հինգերորդ այցը տարածաշրջան տեղի է ունենում այն ժամանակ, երբ ԱՄՆ-ը պատասխան հարված է հասցնում Սիրիայում, Իրաքում և Եմենում Իրանի կողմից աջակցվող զինյալներին՝ ի պատասխան անցյալ շաբաթ Հորդանանում անօդաչու թռչող սարքի հարվածի:

Բլինքենը շաբաթվա վերջին կայցելի Եգիպտոս, Կատար և Իսրայել՝ ՀԱՄԱՍ-ի հետ բանակցություններում առաջընթացի հասնելու համար (Եգիպտոսի և Կատարի միջնորդությամբ): Նրանք ցանկանում են համաձայնության հասնել ՀԱՄԱՍ-ի գրոհայինների կողմից պատանդների ազատ արձակման շուրջ: Բլինքենը նաև կքննարկի զինադադարի գաղափարը, որը հնչել է հունվարին Փարիզում՝ ԱՄՆ-ի, Իսրայելի, Եգիպտոսի և Կատարի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպման ժամանակ:

Էր Ռիադում Բլինքենը հանդիպել է է թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդի հետ։

«Գազայում հումանիտար կարիքների հրատապ լուծումը և Մերձավոր Արևելքում կայունության խթանումն առաջնահերթություններ են, որոնք մենք կիսում ենք Սաուդյան Արաբիայի հետ», - ասել է Բլինքենը Ֆարհանին:

Պատերազմի սկսվելուց առաջ Սաուդյան Արաբիան մտածում էր Իսրայելի հետ պաշտոնական հարաբերություններ հաստատելու մասին։

Հունվարին թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի հետ բանակցություններից հետո Բլինքենն ասել էր, որ շարունակում է տեսնել «հստակ շահագրգռվածություն» հարաբերությունների կարգավորման հարցում:

Աշխարհում Էնթոնի Բլինքեն Սաուդյան Արաբիա ԱՄՆ

Եվրահանձնաժողովի նախագահը հնարավոր է համարում Եվրամիությունում TikTok-ի արգելումը
Ռուսաստանն այսօր ավելի արագ է զենք արտադրում, քան երբեւէ, շնորհիվ Չինաստանի. Բլինքեն
Չինաստանի ԱԳՆ-ն չափազանցված է համարում Չինաստանի զարգացման վերաբերյալ` ԱՄՆ-ի մտահոգությունները
Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու
Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ
Չարլզ III-ը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
Սիբիրում այրվել է ավելի քան 40 հազար հեկտար անտառ
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ուկրաինային օգնություն տրամադրելու մեխանիզմների վերանայման անհրաժեշտություն կա. ՆԱՏՕ
Ադրբեջանական հասարակության ճնշող մեծամասնության համար «Արևմտյան Ադրբեջանը» դարձել է նոր ազգային նպատակ․ Գեղամյան
Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը բերման են ենթարկվել
Բռնությունը պետք է դատապարտելի լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվելու դեպքում․ ՀԺՄ-ն՝ այսօրվա միջադեպի մասին
Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն հեռախոսազրույց են ունեցել․ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին
Բագրատ Սրբազանը՝ իշխանական լրատվամիջոցների թիրախում․ Civilnet.am
Ոստիկանները բերման են ենթարկում Աբովյան փողոցը փակած ցուցարարներին՝ այդ թվում կանանց
Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ քաղաքացիները փակել են ճանապարհը
Արթիկի թեմի առաջնորդը Կիրանցում է
Բագրատ Սրբազանին զրպարտելու և վիրավորելու համար Դավիթ Լևոնյանի դեմ հայց կներկայացվի դատարան․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել է Կիրանց՝ իր աջակցությունը հայտնելու բնակիչների պայքարին
ԲԴԽ անդամ, ՎՃռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը հրաժարականի երկու դիմում է գրել
ԵԽԽՎ գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեին Բաքվում «քաղաքական ահաբեկիչ» են անվանել
Պահանջում ենք, որ Ֆրանսիան չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին. Ադրբեջանի ԱԳՆ
«Արարատ» ԲԿ-ում կեսարյան հատման ժամանակ ծննդկանի պտուղը մահացած է ծնվել․ Shamshyan.com
12-րդ օրն է՝ Կիրանց-Ոսկեպար ճանապարհը փակ է. դասադուլը շարունակվում է
Ավելին
Ավելին